Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն այսօր 18.40-ին արտահերթ նիստ կգումարի. կքննարկվի Արամ Մանուկյանի դեմ հարձակումը դատապարտող հայտարարությունը

Դեկտեմբեր 16,2014 18:32

Քիչ առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե ՀՀ ԱԺ-ն ժամը 18.40-ին հրավիրելու է արտահերթ նիստ:

Հիշեցնենք, որ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի համար համապատասխան թվով ստորագրություններ էին հավաքում:

Օրակարգի մասին խոսելով Հերմինե Նաղդալյանը ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահի որոշումը. «ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին, ժամը 18.40-ին  գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Կքննարկվի ՀՀ Աժ հայտարարությունը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031