Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ երազանքներն իրականանում են». Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ փոքրիկ երևանցիներին

Դեկտեմբեր 29,2014 13:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք, և Դավթաշեն վարչական շրջանների տասնյակ փոքրիկների Ձմեռ պապին ուղղված նամակները, որոնք հասցեագրվել էին քաղաքապետարան, Ամանորի նախօրեին, «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ, իրականություն են դարձել:

Երեխաներն իրենց երազած նվերները՝ հեքիաթի գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկներ, ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ, ինչպես նաև հեռախոսներ, հեծանիվներ, չմուշկներ, ու պլանշետներ, ստացել են անձամբ Ձմեռ պապից՝ իրենց տուն անակնկալ այցի ժամանակ:

Ի դեպ, նամակները համակարգելու, կրկնվող հասցեները բացառելու և նվերները երեխաներին հանձնելու նպատակով ձևավորվել էր առանձին աշխատանքային խումբ: Նշենք նաև, որ եթե երեք տարի առաջ քաղաքապետարան էր հասցեագրվել Ձմեռ պապին ուղղված 10 նամակ, իսկ 2013-ին դրանց թիվը եռապատկվել էր, ապա արդեն այս տարի երևանցի փոքրիկներից ստացվել էր ավելի քան 70 նամակ՝ մանկական տարբեր երազանքներով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031