Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության սկիզբն ու վերջը իրար չեն համընկնում

Հունվար 03,2015 16:11

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, ըստ որի՝ հերքում են իրենց կողմից դիվերսիան, սակայն նաեւ հայտարարում. «Լրջորեն պատրաստվում ենք օկուպացված հողերի վերադարձին», Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալ հայտարարության սկիզբն ու վերջը իրար չեն համապատասխանում:

Նրանք զարմանալիորեն չեն նկատել, որ հայտարարության վերջում իրենք խոստովանում են, որ դա արել են:

Ավելին՝ նրանք մոռացել են, որ իրենց պաշտպանության նախարարը նախօրեին բացահայտ հայտարարել էր դիվերսիոն գործողության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀՀ իշխանությունները պաշտոնապե՛ս հայտարարում են,որ՝ «ԼՂՀ-ն de jure ՀՀ-ի մաս չէ»: Այս դեպքում իրավաբանական կարևո՛ր հարց է առաջանում՝ իսկ որ՞ իրավական հիմքի վրա են ՀՀ քաղաքացի զինվորները ծառայում (և զոհվում) ԼՂՀ-ում:

    Արա Պապյանը պնդում է, որ այս հիմքը՝

    ա) 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումն է (թեև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից չընդունվա՛ծ):

    և բ) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը,որը հիմնվել է վերոհիշյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա:

    Այս դեպքում հարց (նաև Ա.Պապյանին) ՝ ապա ինչպե՞ս ՀՀ-ն ԵՏՄ անդամ դարձավ առանց ԼՂՀ-ի:

  2. david says:

    Վերջապես հնչեց այս հարցը:Մնաց որևէ լոխ պատասխանի:Պատասխանի*:Չէ, հա, լոխ լավ է, ծանրաբեռնված մոլորակը թեթևացնելու գործին նպաստում են որ լոխ լավ լինի:

  3. Garegin says:

    Պարոն Վ.Սյունի, Հայ զինվորը պաշտպանում է հայկական տարածքն ու այնտեղ ապրող հային ու դա պետք է արվի ամենուր, իսկ ազերիների շահերը պաշտպանող Ձեր տեսակին հավանաբար դա հասու չէ: Կարելի է ատել ՀՀ իշխանություններին կամ չընդունել նրանց վարած քաղաքականությունը, սակայն առնվազն ստորություն է Հայրենիքի վրա ցեխ շպրտելը, սա այն դեպքում, եթե իհարկե Դուք Հայաստանն ու Արցախը որպես այդպիսին էք ընկալում: Դուք բավականաչափ գրագետ և բանիմաց մարդ եք և ամեն ինչ իհարկե գիտակցված եք անում, մնում է մտածել միայն, որ ոչ Մեր երկրի շահերի համար:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Ես ոչ «ազերիների շահ եմ պաշտպանում»,ոչ էլ «հայրենիքի վրա ցեխ եմ շպրտում»: Ես չե՛մ ասում ու երբեք չեմ ասել,որ ՀՀ զինվորները ԼՂՀ-ում չպիտի ծառայեն: Իմ հարցը լրիվ ուրիշ հարթության վրա է:Հենց ձե՛ր տեսակն է վերևի կոմենտումս բարձրացրած կարևոր իրավաբանական հարցին պատասխանելուց խուսափում: ԵՏՄ-ին առանց ԼՂՀ-ի միանալով՝ ՀՀ իշխանությունները թուլացրին Արցախի քաղաքակա՛ն դիրքերը ու ՀՀ սահմանադրության վերը նշված դրույքը խախտեցին: Մի պահ մոռացեք իմ ա՛նձը ու ՀԱՐՑԻՆ պատասխանեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031