Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավարին

Հունվար 08,2015 17:21

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։

«Հարգարժան պարոն Ռոշբլուան,

Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ  ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից  ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը  նույնպես բախվել է պետական մակարդակով  իրականացվող ահաբեկչության  փորձերին։

Եւս մեկ անգամ ընդունեք մեր վշտակցությունը եւ հավաստիացումը, որ ինքնիշխան  Արցախը հանուն համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է», -ասված է ԼՂՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում։

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031