Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում ենք մեռնել որպես նահատակներ. «Շառլի Էբդո»-ի գործով կասկածյալներ. CNN

Հունվար 09,2015 15:37

Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի գրասենյակի վրա հարձակված կասկածյալները ոստիկանության հետ հեռախոսով բանակցությունների ժամանակ ասել են, որ նրանք ուզում են մահանալ որպես նահատակներ, այս մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իվ Ալբարելոն, որը հենց այն շրջանի պատգամավոր է, որը շրջափակել են ոստիկանները, փոխանցում է «Սի Էն Էն»-ը:

Կասկածյալները թաքնվում եմ Ֆրանսիայի Դամարտեն-ան-Գոել հյուսիսային քաղաքի տպարանում և մեկ հոգու պատանդ են պահում:

Սաիդ և Շերիֆ Կոաշիները կասկածվում են հունվարի 7-ին շաբաթերթի Փարիզի գրասենյակ ներխուժելու և 12 հոգի սպանելու մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031