Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհների փակ լինելու պատճառով մաքսային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ վարչական վարույթներ չեն իրականացվի

Հունվար 14,2015 13:17 Share

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ և ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային պարտավորությունները և այդ կապակցությամբ պարտավորության կատարման ժամկետում դիմել են ՀՀ մաքսային մարմիններին, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի: Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 55-րդ  հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի վերոհիշյալ պարտավորության խախտման դեպքով նրանց նկատմամբ չի սկսվի վարչական վարույթ, իսկ սկսած վարչական վարույթները կկարճվեն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել