Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը խոհեմություն կունենա այս պահին հետ կանգնել». քաղաքագետ

Հունվար 15,2015 14:52

Հաջորդ շաբաթ նախատեսված ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ խորհրդաժողովը քաղաքագետ Գեղամ Նազարյանը կարեւոր նախաձեռնություն է համարում:

«Հայաստանում քաղաքական գործընթացները կսկսվեն հենց այդ իրադարձությունից: Առաջին անգամ մեծ խորհրդաժողով է լինելու, որին ներգրավված են լինելու այն քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք չկան ԱԺ-ում եւ նրանց ներգրավվածությունը համաժողովրդական շարժմանը անհետեւանք չի մնա: Այս խորհրդաժողովը շատ դրական արձագանք է գտել քաղաքական ուժերի շրջանում: Այս քայլը թույլ կտա առողջացնել Հայաստանում ընթացող գործընթացները եւ քաղաքական գործընթացները կշարժվեն հայ ժողովրդի շահերից բխող ուղղությամբ: Այսինքն, այս քայլը իշխանություններին եւս մեկ անգամ կհուշի, որ գործ ունեն համաժողովրդական շարժման հետ: Գագիկ Ծառուկյանը ճիշտ ժամանակին ճիշտ նախաձեռնությամբ հանդես եկավ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը նախատեսված է նորից ԱԺ օրակարգում մտցնել, Գեղամ Նազարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը խոհեմություն կունենա այս պահին հետ կանգնել Սահմանադրությունը փոխելու իրենց մտադրությունից. «Անցած տարվա նոյեմբերին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում շեշտեց, որ առանց լայն համախմբման հնարավոր չէ այդ հարցում փոփոխությունների հասնել: Այդ հարցում լայն համախմբում, թեեւ եղել է, ապա հակառակ դաշտում, այսինքն, համախմբվել են բոլոր նրանք, որոնք դեմ են այդ փոփոխություններին: Եթե միայն ՀՅԴ-ն է այդ համախմբումն ապահովում, ապա շատ անլուրջ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031