Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փոխոստիկանապետը՝ Գյումրիում ոստիկանական լրացուցիչ ուժեր մտցնելու, բերման ենթարկված անձանց ու վիրավորների մասին

Հունվար 16,2015 16:46

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ Գյումրիում բերման է ենթարկվել 21 քաղաքացի, որոնցից 19-ի նկատմամբ նախապատրաստվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութեր և նրանք սահմանված ժամկետում ազատ են արձակվել: 14.00-ի դրությամբ բուժհաստատություններ են դիմել 28 հոգի, որոնցից 18-ը ոստիկանության ծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիներ:

Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞րն է եղել պատճառը քաղաքացիներին բերման ենթարկելու և մի՞թե նրանց մեջ եղել են նաև լրագրողներ, այդպիսի տեղեկություններ ևս տարածվել են: «Նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել, և ընթացակարգը ցույց կտա, որը ինչ է արել, որոնք կներգրավվեն քրեական գործով վարույթին, որոնք վարչական պատասխանատվության կենթարկվեն, դա արդեն ցույց կտա հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Իսկ լրագրողների մասին, ես նման ինֆորմացիա չունեմ»,- ասաց փոխոստիկանապետը:

Gyumri_02 Gyumri_01 Gyumri_04

«Առավոտի» կողմից նշենք, որ մասնավորապես բերման է ենթարկվել «Լրագրի» թղթակից Թեհմինե Ենոքյանը՝ Իգոր Մուրադյանի հետ միասին:

Սամվել Հովհաննիսյանի հավաստմամբ, Գյումրիում վիճակը հանգիստ է, նորմալ, որևիցե խնդիր չկա: Մենք հետաքրքրվեցինք՝ եթե այդպես է, ինչո՞ւ են Գյումրի մտցրել ոստիկանական լրացուցիչ խմբեր. մենք ականատես եղանք, թե ինչպես Գյումրի մտան ոստիկանական զորքեր՝ մի քանի մեքենաներով: «Լրացուցիչ խմբեր ցանկացած միջոցառումների ժամանակ գալիս են, և ծառայություն է իրականացվում, ես էստեղ չեմ տեսնում որևէ արտառոց բան, ոստիկանությունը մեկ կուռ կառույց է»,-ասաց փոխոստիկանապետը:

Նշենք, որ այդ մեքենաները շարված են Շիրակի մարզային ոստիկանության շենքի մոտ (տես լուսանկարներում), մի այդպիսի մեքենա էլ մեծ թվով ոստիկաններով կանգնած է Գյումրու ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031