Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ երիտասարդներ. «Խիստ մտահոգիչ է որոշ ռուս պաշտոնյաների կրավորական կեցվածքը»

Հունվար 19,2015 14:17

Հայտարարություն

Հունվարի 12ին Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրը և դրա նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները համազգային մտահոգության տեղիք են տվել: Դեպքերին հաջորդած քննչական գործողությունները, պաշտոնատար անձանց հայտարարությունների բովանդակությունները շարժեցին մեր ժողովրդի զայրույթը և համապատասխան կառույցների նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծման պատճառ դարձան հասարակության շրջանում՝ խոցելով մեր ազգային արժանապատվությունը:

Խիստ մտահոգիչ է որոշ ռուս պաշտոնյաների կրավորական կեցվածքը, հայկական կողմի՝ օրենքների և միջազգային պայմանագրերի կանխակալ մեկնաբանումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարությունների միջև հակասությունները: Մինչդեռ միջազգային իրավունքը, ազգային օրենսդրությունը, հայ-ռուսական միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը շատ հստակ սահմանում են նմանաբնույթ հարցերի լուծման ընթացակարգերը:

Ստեղծված իրավիճակի հրամայականն է, որ հասարակությունը և հատկապես երիտասարդությունը, անկախ քաղաքական հայացքներից ու գաղափարաբանական տարբերություններից, միահամուռ կերպով պահանջի հարցի այնպիսի լուծում, որը երբեք հարվածի տակ չի դնի մեր ազգային արժանապատվությունը, կընդգծի մեր պարտավորությունը անմեղ զոհերի հիշատակի ու նրանց հարազատների առջև՝ հասնելու գործի բազմակողմանի անաչառ քննության անցկացմանն ու ամբողջական բացահայտմանը: Այդ քննությունը եւ դատավարությունը պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ Հայաստանի տարածքում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031