Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չզորակոչված զինվորներ ենք». Արմեն Աշոտյան

Հունվար 28,2015 13:53

«Սերունդների միջև պայքարը և տարբերությունները միշտ էլ ակնհայտ են եղել, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այսօրվա մեր սերունդը հենց այն սերունդն է, որը եթե տային Գարեգին Նժդեհին, կարող էր կերտել մեր ժողովրդի մշտական տեղն արևի տակ: Սա այն սերունդն է, որն իր ունակություններով, գիտելիքներով,  ազատությամբ և ազատամտությամբ, հավատացեք, գերազանցում է ցանկացած այլ սերնդի, որ ծնվել է Հայաստանում»,- համոզված է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարարն այսօր այցելել էր Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց՝ մասնակցելու դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Ashotyan_zinvor-20

«Կրթական համակարգի դերն այսօր միայն գիտելիքի փոխանցումը չէ, սիրելի´ մանկավարժներ. ձեզ հետ միասին մենք կերտում ենք նոր սերունդ, որը ժամանակակից է, բայց, նախ և առաջ, հայ սերունդ է: Նա կրում է իր ազգի, ժողովրդի արժեքների ողջ համակարգը, որը մեզ պահել ու պահում է հայ»,- ասաց Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ այդ արժեքների մեջ գերագույնը սեփական հայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումն է. «Զգացում, որը ձեզ հետ միասին փոխանցում ենք մեր երիտասարդներին, որոնք պաշտպանելու են մեր սահմանները: Ե´վ իր հայրենասիրությամբ, և´ իր քանակով մանկավարժների բանակը համադրելի է հայոց բանակի հետ. շուրջ 40 հազար մանկավարժ և 400 հազար աշակերտներ կանգնած են հայ զինվորի կողքին: Մենք չզորակոչված զինվորներ ենք»,- ասաց կրթության և գիտության նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031