Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ոստիկանապետը հանդիպեց  ակցիայի 3 առաջնորդի հետ (Տեսանյութ)

Հունվար 29,2015 16:03

Այս պահին նախագահականի  դիմաց առեւտրականների ակցիան դեռ շարունակվում է: Նախագահականից ոչ ոք դուրս չի եկել եւ առեւտրականներին չի լսել:

Բողոքի ակցիայի վայր ժամանեցին Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:  Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է եկել նախագահական, արդյոք իրավիճակը լարվա՞ծ է, պարոն Կարապետյանն ասաց. «Ոչ մի

Arevtrakanner-0011 Arevtrakanner-0055լարված իրավիճակ էլ չկա, եկել եմ աշխատելու, իրավիճակը ստուգելու»:

Լրագրողների հարցին՝ նախագա՞հն է Ձեզ կանչել, նա ասաց, որ պարզապես եկել է իր գործն անելու, աշխատելու:

Arevtrakanner-03

Նա Վալերի Օսիպյանի հետ ցուցումներ է տալիս բողոքի ակցիան հսկող ոստիկաններին:

Աշոտ Կարապետյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ժամանե՞լ է այն պատճառով, որ իրավիճակն անվերահսկելի է դառնում, Երեւանի ոստիկանապետն ասաց, որ այդպես չի կարծում, ամեն ինչ վերահսկողության տակ է:

Երեւանի ոստիկանապետը ակցիայի 2-3 առաջնորդի հրավիրեց առանձնազրույցի: Լրագրողների հարցին՝ բացատրական աշխատանքնե՞ր եք տանելու նրանց հետ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց՝ ոչ, նրանց հորդորում ենք օրենքի պահանջները չխախտել եւ շարժվել օրենքով: Բարձրաստիճան ոստիկաններն այս պահին էլ նախագահականի առջեւ են եւ հետեւում են ակցիայի մասնակիցների գործողություններին:

Նախագահականի դիմացի մայթին շարքային ոստիկանները մի քանի շարքով են պատ կազմել, որպեսզի առեւտրականները չկարողանան կրկին պատը ճեղքել եւ անցնել նախագահականի մայթ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031