Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 30,2015 13:23

Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցների փաթեթը կմնա ուժի մեջ մինչև այս տարվա սեպտեմբեր, ինչից հետո ժամկետը կարող է նորից երկարաձգվել։

Պատժամիջոցները հնարավոր կլինի մեղմել կամ չեղյալ հայտարարել, եթե Ռուսաստանը կատարի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով Մինսկում անցած տարվա սեպտեմբերի 5-ին ստորագրվածհամաձայնությունները։

Որոշումը Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարներն ընդունել են երեկ ուշ երեկոյան Բրյուսելում մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում։ Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք որոշել ենք մինչև սեպտեմբեր երկարաձգել անցյալ տարվա մարտին անհատների և ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները», – ասել է Եվրամիության թիվ մեկ դիվանագետը։
Արմեն Քոլոյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031