Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կընդունի շրջանառության հարկը կամավորության սկզբունքով ներդնելու պահանջը

Փետրվար 02,2015 12:25

Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, մասնավորաբար, օրենքի գործունեության մեջ կամավորության սկզբունքն ամրագրելու պահանջով խորհրդարանական եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», կողմից հրավիրվելիք արտահերթ նիստ պահանջը մնում է ուժի մեջ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Սակայն, եթե օրվա ընթացքում քննարկումները հանգեցնեն նրան, որ քաղաքական մեծամասնությունն ընդունի քաղաքական փոքրամասնության պայմանները, արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը կվերանա: Արտահերթի համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն իսկ հավաքվում են:

Հիշեցնենք, արտահերթի մասին որոշումը եռյակն ընդունել էր ուրբաթ օրը: Շաբաթ օրվա նիստում ՀՀ կառավարությունը, սակայն, որոշեց դարձյալ կասեցնել օրենքի կիրառումը`մինչեւ հուլիս:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցը քննարկվել է նաեւ այսօր կայացած ՀՀԿ խմբակցության նիստում: «Կարծում եմ, որ մինչեւ հունիսի մեկը հարցը կրկին քննարկման առարկա կդառնա: Չի բացառվում, որ որոշակի փոփոխություններ, օրենքի նախագծում կատարվեն»,- ասաց նա:

Հստակեցնող հարցին`կամավորության սկզբունքը կընդունվի՞, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, որեւէ բան չենք բացառում: Կնայենք`թե ինչպիսի առաջարկություններ կհնչեն, ըստ դրանց էլ կլինեն քննարկումներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Հարգելի հոդվածի հեղինակ, եկեք ընդունեք, որ “հնարավոր է”-ն ու “կընդունի”-ն իրարից տարբեր բաներ են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728