Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսներին ծեծելը մի կողմից, զինվորին կախելը՝ մյուս կողմից, ի՞նչ եք ուզում անենք». Բիշարյան

Փետրվար 03,2015 15:11

«Մենք շատ լավ գիտենք, թե որտեղից է գալիս այս ամենը: Մեջտեղի կտորն ամենահամովն է, ուտում են, մնացածն իրենց չի հետաքրքրում: Դրա համար մենք այսօր պետք է ամեն ինչ անենք հնարավորություն տանք ՓՄՁ-ներին աշխատելու»,- այսօր ԱԺ նիստում Շրջանառության հարկի մասին օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա առաջարկեց մասնագետների առաջարկությունները լսել եւ փոփոխություններ կատարել օրենքում. «Հիմա մեզ ինչի՞ տեղ եք դրել, որ 6 ամիսը մեկ պետք է օրենքի հետաձգման նախագիծ քննարկենք, ամոթ է: Որպեսզի ՓՄՁ-ները շարունակեն աշխատել, օրվա հացից չզրկվեն, ստիպված քվեարկում ենք: Բայց ԱԺ-ի համար ամոթ է սա: 6 խմբակցություն ենք, կան բազմաթիվ մասնագետներ: Կարող ենք այս հարցը լուծել ոչ թե հետաձգման միջոցով, այլ այդ կամքը հիմա դրսեւորենք:

Ասում եք՝ տվեք առաջարկություններ: Երեկ չենք իջել մենք երկնքից, ոտքերդ էլ ամպոտ չի: Այս իրականության մեջ ենք ապրում եւ շատ լավ գիտենք ինչ է կատարվում: Շատ լավ գիտենք ինչու չեն ուզում փաստաթղթավորում: Բոլորն էլ գիտեն, պահանջողն էլ գիտի ինչու չեն ուզում: Պարզապես անհրաժեշտ է այստեղ կանգ առնենք, օգնենք մեր հայրենակիցներին, որոնք պատրաստ են իրենց կնիքները հանձնելու եւ գործը թողնելու:

Տեսեք ոսկու շուկայում աշխատողների վիճակը, ինչպիսի վիճակում են: Բարձրացրեք այդ շեմը: Թող մարդը 100 մլն-ի շրջանառություն ունենա, ՀԴՄ-ն էլ խփի, բերի տա քեզ: ՀԴՄ-ի վրա՞ էլ ես կասկածում: Հա, հիմա հայերը հնարքներ ունեն, գնում են Եվրոպա էլ, էլի հնարքներով ավելի լավ են ապրում: Մի ելք գտնում են, խալտուրա են անում, հիմա այդտեղ ո՞վ է մեղավոր: Կամ պետություն, ձեւը գտիր, որ չխաբվես, կամ էլ ձեւ գտիր, որ այդ մարդը վերջապես աշխատի:

Իրենք ասում են՝ պետությունն էլ է գողանում, չինովնիկն էլ է գողանում, գերատեսչություններն էլ են գողանում: Հասել ենք նրան, որ այս տնտեսական վիճակը մի կողմից, մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը մյուս կողմից, հերոսներին ծեծելը մի կողմից, զինվորին կախելը մյուս կողմից: Ի՞նչ եք ուզում անենք, չի լինում այսպես ապրել: Այս բարոյահոգեբանական վիճակի մեջ ի՞նչ ենք ուզում այն մարդկանցից, որոնք իրենց հացի փողն իրենք են վաստակում: Գողանո՞ւմ են՝ ձուկը գլխից բռնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Госпожа Бишарян как всегда проевила смелость и храбрость!!! Эта женщина живёт вместе с горем своего народа, борется из за всех сил, как настоящая патриотка и одна она стоит 100 мужчин.
    С уважением отношусь к ней и той деятельности которая она делает для народа и в ней есть те качества которые должны быть у женщины политика…
    Спасибо вам много уважаемая госпожа Бишарян…!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728