Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանին ինքնահավան անվանեց

Փետրվար 04,2015 17:53

«Դուք դրանով լավ բան չեք անում, ձմերուկ եք դնում ձեր բարձր ղեկավարության թեւերի տակ, երբ փորձում եք անմիտ փաստարկներով ապացուցել, որ այսօր ԱԺ-ն կարիք չունի Վերահսկիչ պալատի նախագահին լսելու: Դուք խաբում եք նրան»,- այսօր քառյակի անունից իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության քննարկման ժամանակ:

Նրա խոսքերով՝ «Անցյալ անգամ հաշվետվություն տվեց եւ շատ պարզ ասաց, որ բյուջեի 70 տոկոսը՝ 700 մլրդ-ը ռիսկային գոտում է գտնվում: Հիշո՞ւմ եք մալուխի պատմությունը, որ 30 անգամ ավելի թանկ է գնվել, քան մանրածախ խանութում է: Ասաց, որ մինչեւ մրցույթը հայտարարելն արդեն գիտեն, թե մրցույթի արդյունքներով ով է շահելու: Շինարարական հարցերում բազմաթիվ ատկատային, կոռուպցիոն դեպքերի մասին խոսեց: Հանցագործություն է կատարվել: Որ այստեղ լիներ ՎՊ նախագահը, կհարցնեի՝ դուք ի՞նչ եք արել այս ընթացքում: Պատասխան չկա, որովհետեւ ոչինչ չի արվել: Այդ պահին անհրաժեշտ էր, որ այդ գոլորշին բաց թողնվեր, որ տեսեք, իշխանությունը կարողանում է այս ամբիոնից  իր նշանակած մարմնի միջոցով քննադատել իրեն, որ գոլորշին բաց թողնվի: Հիմա մենք ասում ենք՝ լավ, այդքան ներկայացրեցիք, այդ հանցագործները բա ո՞ւր են, շարունակում են, չէ՞: Մենք միամիտ չենք եւ չենք կարծում, որ Իշխան Զաքարյանը եթե այստեղ լիներ, ճշմարտությունը կասեր: Կասեր միայն այն դեպքում, եթե ասեր, որ հրաժարական է տալիս,այլեւս չի ուզում գոլորշի բաց թողնող մարմնի ղեկավար լինել: Դա կլիներ ճշմարտությունը, որ ասեր՝ ես այդ խաղերի մեջ չեմ տեղավորվում, ինձ համար այդ խաղերը գոյություն չունեն»:

Jarangutyun-xmbakcutyun

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ գիտի ճշմարտությունը որն է, ճանաչում է այս ձեռագիրը. «Գիտեմ, որ այս ամբողջ հանցագործությունը, որ կատարվում է՝ կոռուպցիան, ատկատը, բացառապես բարձրագույն իշխանության հովանավորությամբ է կատարվում: Կոռուպցիան բարձրագույն քաղաքական ղեկավարության մենաշնորհն է: Իշխան Զաքարյանը ի՞նչ պիտի գա ասի: Պիտի ասի, որ այստեղ բարձրագույն քաղաքական իշխանությունը կոռուպցիայո՞վ է զբաղված: Իհարկե, չի ասի, որովհետեւ նա է նշանակել իրեն»:

Նա նաեւ ասաց, որ 4 քաղաքական ուժերով հանդես կգան հայտարարությամբ. «Մենք չենք ընդունում այս հաշվետվությունը»: Նա հորդորեց ԱԺ-ին մտածել իր հեղինակության մասին. «Եթե չեք կարողանում այստեղ բերել Իշխան Զաքարյանին, որ հաշվետվություն տա, վիրավորում եք ձեզ: Գուցե իսկապես հիվանդ է, 1 շաբաթ հետո կտա այդ հաշվետվությունը»:

Գալուստ Սահակյանը արձագանքեց քառյակի անունից ելույթ ունեցող Ռուբեն Հակոբյանին՝ ասելով, որ նա ապակողմնորոշում է հանրությանը. «Ճիշտ են ընտրել, որ դուք հանդես գաք, որովհետեւ դուք միշտ ձեր ինքնահավանությունը փորձում եք ճշմարտության տեղ օգտագործել: ԱԺ կանոնակարգ օրենքը գերակայություն չունի ՎՊ օրենքի նկատմամբ: Բացեք, վերլուծեք, տեսեք, որ ամեն ինչը օրինական է: Գալ հանգել նրան, որ արդեն հակասահմանադրական է, արդեն ԱԺ-ից անցաք Սահմանադրական դատարանի ֆունկցիային: Այստեղ հակաօրինական բան չկա, այլ բան է, որ դուք փորձում եք արագընթաց դասեր տալ քաղաքական մեծամասնությանը, առավել եւս՝ ԱԺ նախագահին: ԱԺ-ի պատիվը բարձրացնելու ամենաշահագրգիռը հենց ԱԺ ղեկավարությունն է: Մի փորձեք հասարակությանը տրամադրեք, իբրեւ թե այնքան մեծ գործ եք տրամադրել»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ Իշխան Զաքարյանը հանձնաժողովներում քննարկել է հաշվետվությունը եւ որեւէ ցնցող բան չի եղել. «Երեւի դուք էլ չեք մասնակցել: Դուք արդեն ձեզ անվանարկում եք, մենք ձեր տեսակետին չենք: Որեւէ խախտում տեղի չի ունեցել: Մեկ անգամ եւս համապատասխան օրենքը կարդացեք եւ եզրահանգում կատարեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Եթե Ռ. Հակոբյանը ինքնահավան է, ապա Գալուստ Ստահակյանը իսպառ անգրագետ է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728