Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում գերի ընկած Արսեն Բաղդասարյանը չի՞ ուզում վերադառնալ Հայաստան

Փետրվար 11,2015 13:20

Ըստ ադրբեջանական Day.az կայքի՝ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ Ադրբեջանում գերության մեջ ընկած Արսեն Բաղդասարյանը ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:

Բեհբուդովը, երեկ այցելել է գերուն նշում է, որ «Արսեն Բաղդասարյանը չի բողոքում իր գերեւարության պայմաններից: Նա խոսեց Հայաստանում ծանր կենսապայմանների մասին եւ ցանկություն հայտնեց ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն»:

Arcrun_Hovhannisyan

Արծրուն Հովհաննիսյան

Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեզ համար նորություն չէ, որ այդպես պետք է ներկայացնեին, քանի որ առաջին դեպքը չի»:

Պարոն Հովհաննիսյանը չբացառեց, որ իրականում Արսեն Բաղդասարյանը ցանկանում է վերադառնալ, բայց Ադրբեջանը թաքցնում է այդ հանգամանքը եւ այլ կերպ ներկայացնում իրականությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝  հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է:

Ավելի ուշ իր տարածած հաղորդագրություն պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728