Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Թոքմաջյանին. Արձանագրվել են ընթացակարգային խախտումներ

Փետրվար 11,2015 17:17
toqmajyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել “Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան” հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին, որում, մասնավորապես, նշվում է, որ ս/թ փետրվարի 9-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի` հիմնադրամում իրականացրած  ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 21-ին “Հավանականությունների տեսություն և վիճակագրություն” առարկայից նշանակված և անցկացված քննությունն իրականացվել է մի շարքընթացակարգային խախտումներով, մասնավորապես, վերոնշյալ առարկայից նշանակված և անցկացված քննության հարցաշարը սովորողներին նախապես չի տրամադրվել, ավելին` մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնում /որի կողմից կազմակերպվել է քննությունը/  հաստատված հարցաշար առկա չի եղել, քննական տոմսերը հաստատված չեն եղել համապատասխան անձանց /կառույցի/ կողմից, քննական տոմսում նշված չի եղել, թե որ մասնագիտության և կրթական ծրագիրը յուրացնող սովորողի համար է այն նախատեսված, ամբիոնում բացակայել է դասախոսի օրացուցային պլանը, համաձայն որի` պետք է իրականացվեին ուսանողի քննական նյութի շրջանակում դասախոսություններ, ամբիոնում բացակայել է նաև “Հավանականությունների տեսություն և վիճակագրություն” դասընթացի առարկայական ծրագիրը:

Ելնելով վերոգրյալից` առաջարկվել է չեղյալ համարել ս/թ հունվարի 21-ի “Հավանականությունների տեսություն և վիճակագրություն” առարկայի քննությունը, ողջամիտ ժամկետում իրականացնել վերը նշված թերությունների վերացում, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաև հնարավորություն ընձեռել սովորողներին /ասպիրանտներին/ ցանկության դեպքում կրկին մասնակցելու անցկացվող քննությանը` գնահատականի պահպանմամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728