Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մալխասյան. «Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր բառ կեղծ է»

Փետրվար 12,2015 19:23

«Չարիքի այս վարչախումբը մեր մտավորականությանը զրկել է նաև խոսելու և մտածելու իրավունքից: Շատերին հասկացրել է, որպեսզի ձեռք բերեք բարիքը, պետք է ընդունեք նաև ստորությունը»,-այսօր«Հայաստանի ժողովրդական նախաձեռնություն» շարժման կազմակերպած «Հայաստանի ինքնակազմակերպման, ինքնակառավարման անհետաձգելի քայլերը և ժողովրդական վստահության կառավարության ձևավորման ուղիները» խորագրով քննարկման  ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նա ցավով նշեց, թե «լիսկաները և ուրիշները իրենց նման են ուզում կերտել մեր ապագան»:

Այնուհետև վստահեցրեց, որ ազատամարտիկները մարտական են տրամադրված՝ նկատելով, թե ազգային ազատագրական պայքար են մղում և յուրաքանչյուրն ունի պաշտպանության իրավունք: Նա հավելեց. «Սրանք հոշոտում են, ծեծում, ազատամարտիկներին նսեմացնում են. հիշում եք Սասուն Միքայելյանին ինչպես ձերբակալեցին: Դիտավորյալ քարշ տալով էին տանում, իբր հերոսը նա չէ, այլ իրենք: Անդրանիկ Մարգարյանի արձանը դրել են պանթեոնում ամենաբարձունքում, որ ցույց տան, թե արժեքը Սիլվա Կապուտիկյանը չէ, այլ ինքը»:

Իր ելույթի եզրափակիչ հատվածում պարոն Մալխասյանը հիշեց Չարենցի խոսքերն ու համեմատություն անցկացրեց. «Չարենցն ասում էր՝ չի կարող լինել մեր ոգին գերի կեղված խոսքերի, կռտած մտքերի: Սերժի ասած յուրաքանչյուր բառ կեղծ է և կռտած: Ստախոսությամբ, կեղծիքով ուզում են երկիրը պահել՝ ժողովրդին հասցնելով բնազդների մակարդակի: Բայց ժողովրդի առողջ հատվածը մնացել է: Չարիքի վարչախումբը շուտով տապալելու ենք»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նշեց, թե իրենք կոնկրետ քայլեր են առաջարկում և առանձնացրեց. «Ձևավորել ժողովրդական վստահության կառավարություն: Դա նշանակում է, որ այդ կառավարությունը ոչ թե կուտակում է փողեր, ոչ թե մարդ է, որը փորձում է իր դիրքը օգտագործել ինչ-ինչ շահերի համար, այլ մարդ, որն ապրում է ժողովրդի կյանքով և պաշտպանում նրա շահերը»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728