Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրողություններին

Փետրվար 19,2015 17:04

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը ամփոփել է 2014թ. բանակային տարին, նշել ձեռքբերումները և առաջադրել դեռևս լուծում պահանջող հարցերի վերաբերյալ իր մոտեցումները: Այնուհետև Մովսես Հակոբյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրողություններին, խոսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացիկ տարվա սկզբին արձանագրված լարվածության ու բանակի ձեռնարկած գործողությունների մասին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հուզող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նոր սպառազինության ու զինտեխնիկայի ձեռքբերմանը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը և առաջնագծում զինծառայողների անվտանգությունն ապահովելու ու ինժեներական կառույցների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728