Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ղեկավարները վախենում են ժողովրդից, ամո՛թ». Իրարանցում Մելիք-Ադամյան հասցեում

Փետրվար 19,2015 21:00

Կառավարության կողմից իրացման գոտի ճանաչված տարբեր բնակավայրերի բնակիչներ իրենց տների փոխհատուցման պահանջով այսօր Մելիք-Ադամյան հասցեում վարչապետին էին սպասում: Բայց ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար կառավարության շենքից դուրս եկող վարչապետին այդպես էլ չտեսան:

«Ղեկավարները վախենում են ժողովրդից, ամո՛թ»,- ասելով ցուցարար կանայք իրենց փորձեցին նետել կառավարութան շենք տանող մի մեքենայի առաջ, ոստիկանները մի կողմ տարան, իրարանցում սկսվեց: «Թող ասի, չի գնալու այս մեքենան, թող մեր հարցերը լուծեն, թող կանգնի ու ինձ լսի»,- իրենց մի կողմ տանող ոստիկաններին էր ասում ամենաշատը բարկացած ցուցարարը:

Երբ մեքենան ներս մտավ կառավարության շենք, ցուցարարներից մեկ ուրիշն էլ ոստիկաններին «գովեց». «Վարչապետին թուրքից պաշտպանեցիք, ինչ հերոս տղերք եք»:

Մի ուրիշ տիկին էլ գոռում էր՝ չի կարելի այսպես. «Երեք երեխա եմ մեծացրել, բոլորը համալսարան ավարտած, երկու երեխեքս մուսուլմանական երկիր են գնացել ապրեն: Երրորդ երեխես էլ ուզում է փախնի էս երկրից: Բա ես հիվանդ կին եմ, ինձ մի բաժակ ջուր տվող չլինի՞»:

Հետո բողոքեցին Սերժ Սարգսյանից, ասում էին՝ նրան ոչ ոք չի ընտրել, ու ինքը վաճառել է էս երկիրը. «Ո՞վ է իրեն որպես նախագահ ճանաչում, չենք էլ ընդունում նախագահ նմանին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728