Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյան. «Ս. Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողականում, այլեւ Արթիկում, Կոշում…»

Փետրվար 23,2015 13:27

Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով չընդունվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախաձեռնությունը:

Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կանխելով շահարկումները՝ վստահեցնում է, որ նախագիծը չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը. «Այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության մութ կողմերի  վերաբերյալ օդում կախված բազմաթիվ չստուգված լուրեր վերջնականորեն ստուգելու համար: Այն Հայաստանը, որին ձգտում ենք մենք ՝«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամներս, զերծ է քաղաքական հետապնդումներից, գործում է լիարժեք անկախ դատարան, որտեղ բոլոր մարդիկ անվերապահորեն հավասար են օրենքի առաջ: Մենք մեր հիմնական առաքելությունը համարում ենք ամենաթողությունից, անպատժելիությունից եւ հովանավորչությունից ազատ Հայաստանը»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր կողմից կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին ու ՀՀԿ-ականներին զգուշացրեց. «Ուշ թե շուտ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը տեղի է ունենալու: Ցանկալի է,որ այն  լինի ոչ թե ցավոտ ընթացակարգով, այլ նորմալ, իրավական ընթացակարգով: Հակառակ դեպքում ձեր համար ամեն ինչ լինելու է անկանխատեսելի: Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլեւ Արթիկում, Կոշում..»:

«Անջատե՛լ, ամեն ինչ ունի չափ ու սահման: Պետք չի խորհրդարանը կրկեսի վերածել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ անջատեցին Փոստանջյանի խոսափողը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728