Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդական անցումը» կբացվի ամռան սկզբին

Փետրվար 25,2015 16:00

«Երիտասարդական» մետրոյի անցումում հունիսից կգործի առեւտրի եւ ժամանցային նորակառույց համալիր: Շինարարական աշխատանքները կավարտվեն մայիսին: «Երիտասարդականի անցումն» արդեն նորովի` բազմաթիվ բրենդային եւ «միջին խավի համար նախատեսված» բուտիկներով, սննդի կետերով, շատրվանով եւ պոդիումով համալրված կներկայանա քաղաքացիներին արդեն ամռան առաջին օրերին: Այստեղ կհանգրվանի նաեւ «Տաշիր» պիցցան:

ancum-2

«Առավոտը» զրուցեց «Երիտասարդական անցումի» շինարարական աշխատանքների ղեկավար Հովիկ Հայրապետյանի հետ: Նա տեղեկացրեց. «Մինչեւ այժմ կատարվել են բարդ կառուցողական լուծումներով շինարարական աշխատանքներ, որոնք դեկտեմբերին ավարտվել են: Այժմ կատարվում են սալիկապատման, սանհանգույցների, սյուների տեղադրման աշխատանքները: Ընդհանուր շինարարական աշխատանքները կավարտվեն մայիս ամսին»:

Նշենք, որ «Երիտասարդական» անցումի շինարարության պատվիրատուն է «Գրեյթ Վիկտորիա» ՍՊԸ-ն, նախագծումն իրականացրել են Մեծ Բրիտանիայից «PRP Architects» ՍՊԸ-ն եւ Հայաստանից «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն: Շինարարական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 100 աշխատակիցներ: Նշենք, որ «Երիտասարդական անցումը» քաղաքացիներին կներկայանա սննդի կետերով եւ տարբեր խավերի համար նախատեսված բուտիկներով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728