Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Շնորհավո՛ր, սիրելի՛ Զորավար»

Փետրվար 25,2015 12:47

«Մեր ազգի ամենապայծառ, լուսավոր ներկայացուցչի՝ Զորավար Անդրանիկի 150-ամյակն է: Եթե կարդանք նրա կյանքի, անցած ճանապարհի որեւէ դրվագ,այնքան ուսանելու բան ունենք: Բոլորս խոնարհվում ենք Զորավար Անդրանիկի առջեւ, մաղթում ենք մեր բոլոր երեխաներին սովորել նրանից, առաջնորդվել իր հրահանգներով, առաջնորդվենք նրա անցած ճանապարհի դրվագներով: Շնորհավո՛ր բոլորիս տոնը, շնորհավոր, սիրելի՛ Զորավար»,-այսօր ԱԺ նիստում այսպես «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շնորհավորեց Զորավար Անդրանիկի տարեդարձը:

Նա տեղից նեղսրտեց, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Սամվել Շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը եւ հորդորեց հոտնկայս հարգել նրա հիշատակը՝ մոռանալով Անդրանիկին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728