Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանասերները անհեթեթություն են համարում կենդանիներ պահելու համար 5000 դրամ տուրք վճարելը

Մարտ 03,2015 12:00

Երեւանի ավագանու որոշմամբ՝ կենդանիներ պահելու համար քաղաքացիները պետք է վճարեն հինգ հազար դրամ տուրք։ Կենդանասերները այս որոշումը համարում են անհեթեթ։

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Դինգո Թիմ» ՀԿ կամավոր Վերա Կարապետյանը հետաքրքրվեց. «Ինչի՞ համար պետք է ծախսվեն այդ հինգ հազար դրամները»։ Նրա խոսքով՝ եթե որոշ երկրներում ընտանի կենդանիներ պահելու համար սահմանված է գումար, ապա դա ծախսվում է անտուն կենդանիների խնամքի, կերի համար, նրանց համար այգիների եւ պետական հովանավորությամբ կացարաններ ստեղծելու համար։ Նաեւ այդ կենդանիների համար սահմանվում են անվճար անասնաբուժական ծառայություններ։

Մեկ այլ կենդանասեր՝ Քրիստինա Ղևոնդյանն էլ ասուլիսին տեղեկացրեց, որ արդեն որոշ մարդկանց եկել են ծանուցումներ եւ նաեւ եղել են սպառնալիքներ թաղապետարաններից, որ եթե չվճարեն այդ գումարները, ապա հարկադիր կատարող մարմինը կզբաղվի գումարի բռնագանձմամբ. «Անգամ թաղապետարանների աշխատակիցները չգիտեն, թե ինչի համար են այդ գումարները, միայն պահանջում են»։

Որոշման դեմ բողոքելու նպատակով՝ կենդանասերները նամակ են ուղղել քաղաքապետարանին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։

Ասում են, որ այդ որոշումը կառավարությունն ընդունել է՝ «Յունիգրաֆ իքս» ընկերության դեմ իրենց բողոքի ակցիաները լռեցնելու համար։

Ինչ վերաբերում է «Յունիգրաֆ իքս» կազմակերպության գործունեությանը, կենդանասերները ասուլիսին տեղեկացրին, որ այս տարի նույնպես ագրեսիվ եւ հիվանդ շների ստերիլիզացման եւ քնեցմամբ զբաղվելու տենդերը շահել է հենց այդ ընկերությունը, մինչդեռ իրենք նշել էին, որ այս տարի տենդերին չեն մասնակցելու։

Կենդանասերները բողոքում են, որ կազմակերպությունը անտուն կենդանիներին ոչ թե քնեցնում են, այլ սպանելով եւ այրելով ոչնչացնում։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031