Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ինչքան ինստիտուցիոնալ լինի ընդդիմությունը, այնքան աննպատակ ցնցումները քիչ կլինեն».  «Ժողովուրդ»

Մարտ 04,2015 11:52

Հատված ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:

 – Պարոն Շարմազանով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման նպատակով իրենց նախաձեռնությունը հանդիպումների շարք է սկսելու։ Ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում իշխանությունը։

– Անկախ նրանից, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ է հայտարարել, մենք ունեցել ենք եւ ունենք հստակ կարծիք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է լինեն ինստիտուցիոնալ, պետք է լինեն գաղափարական։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը, երբ դրա մասին խոսում էր, մենք՝ մասնավորապես ես, այդ առաջարկությունն արել եմ տարիներ շարունակ։ Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինի այլընտրանքային ծրագիր, պետք է լինի այլընտրանքային կառավարություն, պետք է լինի ցանկացած ծրագրի այլընտրանք, այլ ոչ թե մենք գնանք այն ճանապարհով, թե իշխանությունը վատն է, եկեք, իշխանությանը ճանապարհենք։ Այսինքն՝ այն, ինչ իրենք այժմ ասում են, մենք դրա մասին ասել ենք տարիներ շարունակ, որովհետեւ սա բոլորիս շահերից է բխում։

Քաղաքական համակարգն ունի երկու ոտք՝դա իշխանությունն է եւ ընդդիմությունն է, եթե մի ոտքդ ցավում է կամ կաղ է, մյուս ոտքդ ինչքան ուզում է՝ առողջ լինի, մարմինը չի կարող ամբողջությամբ առաջ տանել։ Պայքարը պետք է լինի հստակ քաղաքական, ու ինչքան ինստիտուցիոնալ լինի ընդդիմությունը, այնքան աննպատակ ցնցումները քիչ կլինեն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031