Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Այսօր դիրքային պայքար է գնում նաեւ ընդդիմության դաշտում»

Մարտ 06,2015 14:20

Նոր ԲՀԿ-ին ձեր կողքին պատկերացնո՞ւմ եք: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ի պատասխան նախ ԲՀԿ-ի նորաստեղծ վարչությանը շնորհավորեց. «Վերջապես հանգուցալուծվեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 12–ից հետո: Նաիրա Զոհրաբյանին ուժ, կորով համառություն եւ հաջողություն եմ մաղթում: Բավականին մեծ ջանքեր են պետք՝ նման իրավիճակից հետո իրենց վերագտնելու համար: Իրոք, սպասելի էր, որ կհայտարարեն, որ ընդդիմություն են: Այն հարվածները, որ ընդունեց ԲՀԿ-ն, ոչինչ չէր մնում նրան այլեւս, քան հռչակել իրենց ընդդիմություն: Փառք ու պատիվ այն քաղաքական թիմին, որն ամուր կանգնեց Նաիրա Զոհրաբյանի կողքին, կարճ ժամանակ հետո, կարծում եմ, նրանք իրենց կվերագտնեն՚: Մենք պարտավոր ենք օգնել, որ կարողանան իրենց դիրքերը վերահաստատեն ընդդիմադիր դաշտում: Այն, որ ԲՀԿ-ն իրեն հռչակել է որպես ընդդիմություն, դա արդեն առիթ է, որ մենք համագործակցենք»:

Ըստ տիկին Սարգսյանի, ԲՀԿ-ի տրամադրությունների մեջ փոփոխություն առանձնապես չի լինի. «Նրանք կպայքարեն երկրում օրինականության հաստատման համար, կարծում եմ, շփման եզրեր շատ կլինեն»:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ երկրում շատ ծանր վիճակ է, այն գործողությունները, որ ձեռնարկեց Սերժ Սարգսյանը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ, հակասահմանադրական են: Այն նկատառումները, որ ներկայացվեցին Գագիկ Ծառուկյանի դեմ, կարող էր ներկայացվել շատ ՀՀԿ-ականների դեմ:

«Այսօր դիրքային պայքար է գնում նաեւ ընդդիմության դաշտում»,- ասաց տիկին Սարգսյանը:

Հարցին՝ հավանաբար ԲՀԿ-ն այլեւս չի պահանջի արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, չափավոր են լինելու իրենց պահանջներում, սա չի՞ խանգարի համագործակցությանը այդ ուժին՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ ոչ, եթե չկա դրա հնարավորությունը, պետք չի պահանջել. «Պետք է հասունացնել պահը: Իշխանությունը ժամանակավոր փակեց այդ հնարավորությունն ընդդիմության համար, նաեւ ժողովրդի: Ընդդիմադիր ուժերի հնարավորությունը սահմանափակվեցին:

Մեր հարցին՝ իսկ դուք ինչո՞ւ էիք հենվում օլիգարխայի ռեսուրսների վրա, որ ընդդիմության հնարավորություններն էլ սահմանափակվեին, չէ՞ որ բոլորը ՀԱԿ-ին զգուշացնում էին, որ կա ոսկե կանոն՝ օլիգարխիան, որը համակարգի մաս է, սնվում է այդ համակարգից, չի կարող դուրս գալ այդ նույն համակարգի դեմ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այն ինչ տեղի ունեցավ 2-3 տարիների ընթացքում՝ սխալ էր: Ամեն ինչ հաշվարկված էր եւ ճիշտ էր: Հաշվարկված չէր միայն մի բան՝ թե ինչի է ընդունակ Սերժ Սարգսյանը»:

Նա ասաց, որ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ՀՀԿ-ն է, որը ձախողել է բոլոր կարգի ռեֆորմները եւ տնտեսական վիճակի այս անմխիթար վիճակը, որ ստեղծվել է, դրա պատասխանատուն ՀՀԿ-ն է. «Եթե 2017-ին ձայն են տալու թալանին, կոռուպցիային՝ խնդրեմ: Շարմազանովը մի փոքր շտապել է ՀԱԿ-ին խաղից դուրս տեսնել: Նա մոռանում է, որ ՀԱԿ-ը ղեկավարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031