Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի գալուն

Մարտ 14,2015 13:01

«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը հետաձգվում է մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստան վերադարձը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ  վարչության նիստ էր հրավիրվել այսօր ներկուսակցական հարցեր քննարկելու համար: Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների թեմայով Սերժ Սարգսյանի հրավիրած հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանի ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մասնակցության առիթով: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այդ հանդիպումից հետո չէր բացառել նաեւ նրանց՝ կուսակցությունից հեռացնելու հարցը քննարկելու հարց բարձրացնելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031