Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստանիկ Մարուխյանն ամփոփում է Միջուկային էներգետիկա 2015 սեմինարը

Մարտ 18,2015 15:22

Մարտի 2-ից մինչև 13-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում մեկնարկեցին «Միջուկային էներգետիկա 2015» խորագիրը կրող սեմինար-վարժանքները, որը վարել են ԱՄՆ Արգոնի ազգային լաբորատորիայի մասնագետները: Ամփոփելով միջուկային ոլորտի կարևորագույն միջոցառումը, միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն Aravot-ի հետ զրույցում նշեց, որ երկշաբաթյա սեմինարի  ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ճառագայթաակտիվ աղբյուրների և դրանց կենսաբանական հետևանքների ընդհանրական նկարագրերը, միջուկային վառելիքային ցիկլին առնչվող հիմնախնդիրները, զանազան չափիչ սարքերի տարատեսակներ, ինչպես նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործումը:«Համագործակցության արդյունքում հանրապետության 14 գերատեսչությունների մասնագետներ ստացել են անփոխարինելի փորձ և միջազգային կրթական չափանիշներին համապատասխանող գիտելիքներ»,-ասաց պրոֆեսոր Մարուխյանը հավելելով, որ սեմինար-վարժանքների ընթացքում իրականացվել է նաև առցանց լաբորատոր աշխատանք՝ ԱՄՆ-ում գտնվող լաբորատորիաներից մեկի ռեակտորի վրա:

Մանրամասները՝  շուտով տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031