Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա արդյունքների ամփոփում ԼՂՀ ԱԳՆ-ում

Մարտ 18,2015 16:38

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, որի ընթացքում ամփոփվել են գերատեսչության 2014 թ. գործունեության արդյունքները:

Կարեն Միրզոյանը նշել է, որ նախորդ տարի ԼՂՀ ԱԳՆ շարունակել է հետևողական աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել։

Կարեն Միրզոյանը վերահաստատել է, որ ԱԳՆ կշարունակի ջանքեր գործադրել՝ ուղղված բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը, ԼՂՀ լիարժեք մասնակցության ապահովմանը:
Ընդգծվել է նաև միջազգային հանրությանը Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև տարբեր երկրների և Սփյուռքի հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրների լուծման ընթացքը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներին և կարևորել ավելի նախաձեռնողական դիվանագիտություն վարելու անհրաժեշտությունը։

ԼՂՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031