Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն «Մայր Հայաստան» հուշահամալիր

Մարտ 24,2015 19:03

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ, լռությամբ հարգել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։

Հանդիսավոր պայմաններում անմար կրակի մասնիկը տեղափոխվել է հատուկ պարկուճի մեջ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ՝ ապրիլի 16-ին հետխորհրդային տարածքի երկրներում գտնվող «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող անմար կրակի մասնիկները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ դրանք կմիավորվեն՝ խորհրդանշելով ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակը։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում կարեւորել է այն մեծ դերն ու նշանակությունը, որ ունեցել է հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակելու գործում։

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031