Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակը. (Տեսանյութ)

Մարտ 25,2015 13:34

Այսօր, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան ութերորդ տարելիցի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել վաղամեռիկ վարչապետի զինակից, կուսակից ընկերները, կառավարության ներկայացուցիչները, հարազատները, շարքային քաղաքացիները`հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Մատուցվեց հոգեհանգստյան կարգ, ծաղիկներ դրվեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

Kamavorner_27 Kamavorner_25 Kamavorner_24 Kamavorner_28 Kamavorner_20 Kamavorner_1

Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը, լրագրողների հետ զրույցում, դրական գնահատեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա մասին վառ հուշեր ունեն նաեւ ՀՀԿ-ի`երկրորդ սերնդի ներկայացուցիչները: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ մինչ օրս էլ իրենք գալով Անդրանիկ Մարգարյանի շիրմին փորձում են նաեւ խորհրդակցել նրա հետ:

Այլ մանրամասները` տեսանյութերում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031