Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանահայ աշակերտները ֆլէշմոպով կը յիշեն եւ կը պահանջեն հայ ժողովուրդին արդար իրավունքներ

Ապրիլ 01,2015 13:33

28 Մարտ 2015-ին, երեկոյեան ժամը 6։00-ին, Լիբանանի Ազգային Առաջնորդարանի վարժարաններէն 100 աշակերտներ հաւաքուեցան Beirut Souks-ի մէջ, ուր ներկայացուցին Ֆլէշմոպ մը, նուիրուած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին։

Նախակրթարանէն երկրորդական դասարաններու մաս կազմող աշակերտները իրենց պարերով հաստատեցին, որ իրենք կը քալեն իրենց պապերու ճանապարհէն՝ շարունակելով գոյատեւման երթը եւ հետապնդելով ու պահանջելով հայ ժողովուրդի արդար դատին լուծումը։ Աշակերտները Ֆլէշմոպ-ի նախապատրաստական աշխատանքներուն սկսան երկու ամիս առաջ՝ հսկողութեամբ մասնագէտ պարուսոյցներու։

Նշեալ նախաձեռնութեան նպատակն է հայ թէ օտար հասարակութեան ներկայացնել, թէ հայ աշակերտութիւնը տէրն է իր պահանջատիրութեան եւ իր ոճով ու արդի միջոցներով կը կատարէ իր պարտականութիւնը։

Ֆլէշմոպ-ին տեսերիզը Լիբանանի Ազգային առաջնորդարանի YouTube-ի էջին վրայ տեղադրուելէն մէկ օր ետք, արդէն ունեցած է 9000-է աւելի դիտող։

ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930