Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը եւ Սուրիկ Խաչատրյանը մասնակցեցին Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությանը

Ապրիլ 03,2015 11:17

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, ՀՀ պետական, քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությունը: Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի նվիրատվությամբ և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղադրված պղնձաձույլ կիսանդրու հեղինակը երիտասարդ քանդակագործ Ն. Օրդյանն է: Բացման արարողությանը ներկա էին Վազգեն Սարգսյանի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, ՀՀԿ, ԵԿՄ ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, քաղաքացիներ, հյուրեր:

Կիսանդրու բացումը կատարեցին Ս. Խաչատրյանը, Ա. Սարգսյանը, Ա. Հայրապետյանը, որից հետո  Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանն անցկացրեց հոգեհանգստի արարողություն:

ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ, ԵԿՄ-ի Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Ս. Խաչատրյանը հանդես եկավ բացման խոսքով:

Սպարապետի վառ անհատականության, կատարած հերոսական գործերի, ազգանվեր կյանքի մասին ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ պրոռեկտոր Ա. Մալխասյանը, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Ռ. Սարգսյանը, ԵԿՄ Կապանի բաժանմունքի նախագահ Մ.Օհանյանը, Կապանի զինկոմ Լ. Գրիգորյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին սպարապետի եղբայր Ա. Սարգսյանը նշեց.

ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930