Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգչային սաբոտաժը» հարցումներով կայքը «խեղդելն» էր

Ապրիլ 09,2015 18:09

Քաղաքացին պարբերաբար հետեւել է ինտերնետային կայքերից մեկին:

Երբեմն հարցումներ է ուղարկել: Եվ հերթական անգամ էլ, երբ հարցումներ է ուղարկել, պարզվել է, որ քրեական օրենսգրքով կա մի հոդված՝ համակարգչային սաբոտաժի, համաձայն որի ինքը ձախողել է տվյալ կայքի աշխատանքը:

Քաղաքացին՝ Ավիկ Պետրոսյանը հաճախ է լսել, որ պաշտոնական կայքերում կա հարցման տեղ, որ ցանկացած մեկը կարող է հարցմամբ դիմել եւ ստանալ պատասխան:

Մեր դեպքում, նրա հարցումներն այնքան են եղել, որքան չի եղել եւ որեւէ պաշտոնական կայքում արված տարեկան հարցումների թիվը:

Նա, ի դեպ, դատապարտվել է մեկ ամիս ժամկետով կալանքի, երկու տարի առաջ նոյեմբերի 6-ին կատարված հանցագործության համար:

Ըստ գործի նյութերի, նա իր տան համակարգչով ստացել էր համակարգչային հասանելիություն, «համակարգչային սաբոտաժ անելու դիտավորությամբ» իր կողմից տեղադրված ինտերնետ կայքերի խոցելի մասերի հայտնաբերման համար նախատեսված «WebCruiserWVS» ծրագրային ապահովման միջոցով,  SQL կոդի ներդրման հարձակման եղանակով «Էմ Աուտոմոտիվ» ՍՊ ընկերության ինտերնետային www. auto.am կայքին էր ուղարկել 1592 հարցում:

Մեղադրանքի կողմի գնահատմամբ, այդ հարցումներով ծանրաբեռնվել էր կայքի աշխատանքը, սակայն «հարձակումն» ավարտվել էր հակահարձակմամբ՝ կայքի կիբեռանվտանգությունն ապահովող «Սայբեր Գեյթս» ընկերություն կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-253 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Դատական նիստը արագացված ընթացակարգով է տեղի ունեցել, բնականաբար, ամբաստանյալն ընդունել է իր մեղքը:

Քաղաքացիական հայց չի եղել իրեղեն ապացույց էր ճանաչվել արգավանդցի նորահայտ «հակերի» համակարգիչը: Հիմա մտածում եմ՝ քաղաքացիները այսքանից հետո ինչպես հարցումներ անեն, բա որ հանկարծ կայքերը ծանրաբեռնվեն, ու դա դիտվի համակարգչային սաբոտա՞ժ:

Մեր տեղեկություններով, նա բողոքարկում է դատավճիռը, կալանքի փոխարեն պահանջում է գոնե տուգանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930