Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Հայաստանում հանքարդյունաբերության զարգացումը հիմքից կտրում է բնակչության առողջությունը» (Տեսանյութ) 

Ապրիլ 13,2015 14:11

«Եթե շրջակա միջավայրը խիստ վտանգված է, ապա 80-90 տոկոսով մարդու մոտ առողջության վատթարացումը կարող է կապված լինել հենց շրջակա միջավայրի աղտոտվածությունից»,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում այս տեսակետը հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Ալավերդու բժշկական կենտրոնում  իրականացրած 550 կանանց կրծքագեղձի եւ 500 տղամարդկանց շագանակագեղձի պրոֆիլակտիկ բժշկական  հետազոտությունների արդյունքներին:

Նշենք, որ հետազոտությունների արդյունքում ` 550 կանանցից 8-ի մոտ հայտնաբերվել է  չարորակ նորագոյացության դեպք: 404-ի մոտ հայտնաբերվել են մաստոպատիաներ եւ գեղձային փոփոխություններ, սակայն դրանցից ոչ մեկը, ինչպես վստահեցնում է բժշկական կենտրոնի փոխտնօրենը,  քաղցկեղային հիվանդություններ չեն:

Կարինե Դանիելյանի խոսքով` տարիներ են եղել, որ Ալավերդիում ծծումբի պարունակությունը օդում 15-20 անգամ ավելի բարձր է եղել, քան նորման է: Դա էլ հենց գալիս է կոմբինատի գործունեությունից:

Կարինե Դանիելյանը նաեւ մտահոգված է, որ Հայաստանում հանքարդյունաբերության զարգացումը հիմքից կտրում է Հայաստանի բնությունը եւ Հայաստանի բնակչության առողջությունը. «Ալավերդիում գործող կոմբինատի ծխնելույզը բարձրացրել են, որը մեղմացրել է խնդիրը»: Սակայն այդ ծուխը, տիկին Դանիելյանի խոսքով, սննդի միջոցով վերադառնում է մարդու օրգանիզմ:

Կարինե Դանիելյանը չի բացառում, որ Հայաստանի տարածքում կանանց եւ տղամարդկանց մոտ քաղցկեղի հաճախակիացմանը նպաստում է հենց հանքարդյունաբերությունը:

Մանրամասն` տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930