Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Քանյե Ուեսթի համերգից առաջ շնորհակալություն հայտնեցին Տարոն Մարգարյանին

Ապրիլ 13,2015 15:26

Երեկ Քանյե Ուեսթի Կարապի լճի մոտ համերգից առաջ հաղորդավարը հատուկ շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հետաքրքվեց, թե հատկապես ինչի՞ համար էր այդ շնորհակալությունը:

«Շնորհակալությունն աջակցության համար էր: Համերգից ընդամենը մեկ ու կես ժամ առաջ են տեղեկացրել, որ Քանյե Ուեսթը ցանկանում է ելույթ ունենալ Կարապի լճի տարածքում: Քաղաքապետը, ոչ աշխատանքային օրով, ուշ ժամին ու կարճ ժամանակահատվածում կարողացավ մոբիլիզացնել բոլոր պատասխանատուներին, ապահովել անվտանգությունն ու  նաեւ տեխնիկա ապահովել: Կարապի լճի տարածքը բազմամարդ համերգների համար այնքան էլ անվտանգ տարածք չէ, սակայն մեր եւ ոստիկանության ջանքերով համերգը  նորմալ ու անվտանգ ընթացավ»,-ասացին Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից 10-15 րոպե առաջ հանրությունը տեղեկացավ, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը համերգով ելույթ կունենա Կարապի լճի մոտ:

Հիշեցնենք նաեւ, որ համերգի վերջում երգիչը նետվեց լիճը եւ մոտեցավ լճի ափի մյուս կողմում կանգնած երկրպագուներին, երգիչի հետեւից ջուրը նետվեցին մի խումբ երիտասարդներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Հետաքրքիր է,ում սրտով չի եղել հանպատրաստից հաջողված համերգը???? Թե նեղվել են, որ նախօրոք չեն իմացել ու հարամ չեն արել? Պիտի անպայման մի քանի ՀԿ-ի ձեռքը մի-մի պլակատ տային, ուղարկեին համերգը խանգարելու? Մարդ չի կարող իր սեփական երկրում մի լավ բան կազմակերպել(((((((: Մեր երեխաներն իրավունք չունեն ուրախանալու??? Մենակ ռևոլյուցիա պիտի անեն?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930