Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. ««Ազգային վերածնունդի» խոստումներն անհիմն են »

Ապրիլ 16,2015 19:34

Վահրամ Պողոսյանի կարծիքով՝ «Ազգային վերածնունդին» հետաքրքրում է միայն սեփական շահը

««Ազգային վերածնունդ» կուսակցությունը բազմաթիվ պոպուլիստական հայտարարություններ է անում աշխատավարձների եւ կենսաթոշակների բարձրացման մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա համարում է, որ այդ հայտարարությունները հիմնավորված չեն եւ մարդկանց խաբելու եւս մեկ փորձ է. «Այդ աշխատավարձների եւ կենսաթոշակների բարձրացման մասին նրանց պարբերաբար հայտարարությունները, եւ այն թվերը, որոնք նրանք նշում են, բացարձակ հիմնավորումներ չունեն: Այդ բարձրացումները կատարելու համար հարկավոր են տասնյակ միլիարդներ, երեւի թե այդ գումարը չի առաջանա, եթե ամբողջ պետական մարմինն էլ կրճատենք. հատկապես որ ամբողջ պետական համակարգի ֆինանսավորումը կազմում է մի քանի հարյուր միլիոն»:

Ըստ նրա՝ այդ հայտարարությունները ընդամենը փորձ են ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար, որպեսզի կուսակցությունը խորհրդարան մտնի եւ սեփական շահերը պաշտպանի. «Նման հայտարարությունները, որոնք այդ կուսակցությունը պարբերաբար հնչեցնում է, եւ առհասարակ, նրանց գործելաոճը բերում է նրան, որ նրանց այսօր իսկապես հետաքրքրում է սեփական շահը եւ ոչ թե ժողովրդի շահերը: Ինչը մեզ համար միանգամայն անընդունելի է»:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930