Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակոծված Տավուշին՝ 3 մլն 705 հազար դրամ

Ապրիլ 22,2015 11:44

Ադրբեջանական կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների բնակելի տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով, այսօր կառավարությունն իր պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրեց 3 մլն 705 հազար դրամ:

Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ 2015 թ. փետրվարի 2-20-ը Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ուսումնասիրվել են մարզի Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Մովսես, Բաղանիս, Բերդավան, Դովեղ, Վազաշեն և Չինարի համայնքներում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները եւ պարզվել է, որ, ընդհանուր առմամբ, վնասվել է 8 համայնքի 82 բնակչի գույք՝ 3 մլն 705 հազար դրամ արժողությամբ: Մասնավորապես, Այգեպարում գնդակոծությունների հետեւանքով տուժել են 30 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 688 հազար դրամ: Ներքին Կարմիր Աղբյուր համայնքում տուժել են 11 քաղաքացի, բուժկետի եւ մանկապարտեզի շենքերը, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 միլիոն 711 հազար դրամ: Ըստ նախարարի, Բաղանիսում գնդակոծությունների պատճառով տուժել են 5 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 200 հազար դրամ, Մովսեսում՝ 14 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 153 հազար դրամ, Չինարում՝ 7 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 235 հազար դրամ, Բերդավանքում՝ 3 քաղաքացի, վնասի չափը կազմում է 149 հազար դրամ, Դովեղում՝ 1 քաղաքացի, վնասի չափը կազմում է 20 հազար դրամ, Վազաշենում՝ 11 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 268 հազար դրամ:

Արմեն Երիցյանը նաեւ հայտնեց, որ մարզի Բերդավան, Չինարի եւ Վազաշեն համայնքներում փետրվարի 2-20-ը վնասվել է նաեւ 3 տրանսպորտային միջոց, վնասի ընդհանուր չափը կազմում է 280 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930