Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խուդավերդյանին ոստիկանությունում սուրճ են հյուրասիրել, զրուցել ու ճանապարհել

Ապրիլ 24,2015 14:13

Քիչ առաջ ոստիկանության Աշտարակի բաժնից Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը դուրս է եկել: Նա Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանություն էր հրավիրվել այսօր առավոտյան ժամը 9-ին: Նրա խոսքով, իրենց տուն էին այցելել երկու ոստիկան ու հրավիրել բաժին զրուցելու: Զրույցը տեւել էր մոտ 4 ժամ:

«Առավոտյան ոստիկանության երկու սպա ներկայացան մեր տուն, ասացին` խնդրում ենք գնանք, պետը ուզում է ձեզ հետ զրուցել: Սուրճ խմեցինք, թեյ խմեցինք, գնացինք ոստիկանություն: Այնտեղ էլ իրենք ինձ սուրճ հյուրասիրեցին, ու զրույցը ընթացավ սուրճի սեղանի շուրջ: Զրույցի թեմաներից մեկն էլ այսօր երեկոյան նախատեսված «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքն էր: Հարցնում էին` կայանալո՞ւ է, ինչո՞ւ եք գնալու եւ այլն: Ես ոնց որ հասկացա` Բաղրամյան 26-ը սթափության հրահանգներ էր տվել, որը պետք է կատարեին: Զրույցով ավարտվեց, առանց որեւէ ցայտնոտների: Դրանից հետո ես իմ հանրահավաքին կգնամ, իրենք իրենց ծառայությանը»,- պատմեց Արայիկ Խուդավերդյանը:

Մեր հարցին, թե այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալների տարբեր անհատներ ու քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ քաղբանտարկյալների նկարներով շապիկներով շրջելու են քաղաքում, դուք ձեր մասնակցությունը կունենա՞ք, ասաց` ոչ, ինքը միայն հանրահավաքին է մասնակցելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930