Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ցեղասպանություն չլիներ, հայերի թիվը աշխարհում կարող էր հասնել 40 միլիոնի». ազգագրագետ

Ապրիլ 28,2015 20:30

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում բացառված չէ, որ հայության թիվն այժմ աշխարհում լիներ 40 միլիոն:

Մեր այն հարցին, թե կա՞ն ճշգրիտ տվյալներ մինչ ցեղասպանությունը հայերի թվի մասին, ազգագրագետն ասաց. «Տարբեր թվեր են, մինչեւ հիմա ճշգրտված չէ, որովհետեւ Օսմանյան կայսրությունը աշխատել է հայերից ոչ բոլորին ներկայացնել որպես էթնիկ հայ՝ հասկանալի պատճառներով: Եղել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Արեւմտյան Հայաստանում առաքելական քրիստոնյա ժողովուրդների հաշվառում: Էդ հաշվառումը բերել, հանգեցրել է նրան, որ 19-րդ դարի վերջին հայության թիվը 2,5 միլիոնից ավել է եղել Թուրքիայում: Սակայն, Թուրքիայում միայն հայ առաքելականներ չէին բնակվում, բնակվում էին նաեւ մահմեդականացված հայեր, բնակվում էին նաեւ զազաներ, գիտնականների մի մասի մոտ այն կարծիքն է, որ նրանք հայերի, քրդերի ու ինչ-որ խառնուրդ են: Սակայն, նրանք իրենց ավելի շատ հայ են զգում, ինչ-ինչ պատճառներով չեն ուզում ներկայանալ, որ իրենք հայ են, իրենց կենցաղը, մշակույթը որ նայում ենք, հայերի հետ շատ ընդհանրություններ ունեն՝ սկսած պարից, ուրախությունից, ավանդույթներից… Զազաների թիվը Թուրքիայում երեւի 4 միլիոնից անցնում է ներկայումս: Տարբեր վարկածներով այժմ նշվում է, որ Թուրքիայում մի քանի միլիոն ազգությամբ հայեր են բնակվում: Բնականաբար, եթե վերցնենք Արեւմտյան Հայաստանում նշված տարիներին մոտավոր հաշվարկներով 4-5 միլիոն հայ է ապրել: Սրանք մոտավոր տվյալներ են, ճշգրիտ չեն եւ ճշտելու կարիք ունեն: Իսկ ճշտելու համար Թուրքիան իր արխիվները պետք է բացի, եւ գիտական լուրջ հետազոտություն կատարվի: Ցավոք սրտի, մենք Հայաստանում օսմանագետներ չունենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանան թուրքական աղբյուրների հետ աշխատել: Էսօր կա Արեւելյան Հայաստանը՝ Ռուսական տիրապետության տակ: Ռուսական տիրապետության տակ եթե վերցնենք միայն Հարավային Կովկասում մոտավոր հաշվարկներով բնակչության թիվը 1,5 միլիոնից անցել է, այսինքն` Արևմտյան Հայաստանում հայությունը երկու, երեք անգամ գերազանցել է Արեւելյան Հայաստանի բնակչությանը: Արեւմտյան Հայաստանում շատ է եղել հայերի թիվը, ընդհանուր առմամբ մոտ 6,5-7 միլիոն է եղել 20-րդ դարի սկզբին: Եթե հաշվենք ժողովրդագրական կայուն զարգացումը, ապա 20-րդ դարի վերջին հայության թիվը 40 միլիոն կլիներ: Ցավոք, ցեղասպանությունը… 1,5 միլիոն հայերի բնաջնջումից ենք խոսում, բայց դա նույնպես ստույգ թիվ չէ, որովհետեւ 20-ական թվականներին Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայի հանրապետության տարածքում էլի հայության մասին ոչ մի վկայություն չկա, թե ինչքան հայ է մնացել: Սրանք բացեր են, այն, ինչ-որ ասում ենք, մոտավոր տվյալներ, եզրահանգումներ, ենթադրություններ են, որոնք հետազոտման, ուսումնասիրման կարիք ունենք: Ժողովրդագրական ոլորտը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում»:

Մեր դիտարկմանը՝ ուրեմն չե՞նք կարող այսօր փաստել հայերի թիվը, ազգագրագետն ասաց. «Իհարկե, հստակ թվի մասին չենք կարող ասել, մոտավոր թիվ է, կարող ենք ասել՝ եթե ցեղասպանություն չլիներ, հայերի թիվը կարող է 40 միլիոն լիներ, բայց բացառված չէ, որ հայերի թիվը հիմա 20-25 միլիոն լինի աշխարհում, այստեղ էլ հստակ հաշվարկ չկա: էն, ինչ, որ ասում ենք, մոտավոր թիվ ենք ասում, որովհետեւ տարբեր երկրներում մարդահամարներով էթնիկ կազմը չի նշվում, կացությունն է նշվում: Կան երկրներ, որտեղ ազգությամբ հայերի էթնիկ պատկանելությունը չի նշվում: Այսինքն` այս առումով հայագիտությունը շատ լուրջ անելիք ունի, աշխատելու մեծ տեղ ունի: Կարգախոսը, որ ասում ենք՝ «Հիշում ենք ու պահանջում ենք», պահանջելու համար հսկայական աշխատանք է կատարվելու, գնահատվելու է ամբողջ Արեւմտյան Հայաստանի ունեցվածքը՝ հանքային ռեսուրսներից սկսած: Նախնիները, որոնք ապրել են Արեւմտյան Հայաստանում Օսմանյան պետություն տիրապետության տակ, ինչ ունեցվածք են ունեցել, ինչ արժեք է ունեցել էդ ունեցվածքը, էս բոլորը պետք գիտականորեն հետազոտվի եւ փաստական նյութ լինի միջազգային իրավական ատյաններում ներկայացնելու համար: Ցավոք, մենք էդ հսկայական աշխատանքը, փաստաթուղթը չունենք, այն, ինչ-որ ունենք, որոշ պատմաբանների գրածներն են, նրանց մի մասը, մեկը մյուսին նայելով, արտագրում է: Նորություն չկա, անընդհատ կրկնվում է նույն խոսքը, ասենք անընդհատ նշվում է ցեղասպանվել են 1,5 միլիոն հայեր, մենք այսօր հստակ ունե՞նք փաստագրված ամբողջ հայ ընտանիքների թիվը, թե որտե՞ղ են բնակվել, ինչպես ասենք հրեաները, իրենք էդ ամբողջը փաստագրած, հստակ ունեն, ստեղծվել են էդ բազան: Մենք չունենք, Ցեղասպանության թանգարանը նոր-նոր էդ փորձերը անում է: Ես ասում եմ, որ հայագիտությունն էլ էս բնագավառում մեծ աշխատանքներ ունի անելու, հատկապես հայապահպանության հարցում, քանի որ այսօր Հայաստանում բնակվում է ամբողջ հայ ազգաբնակչության 10 տոկոսը, ոչ ավելին, 90 տոկոսը բնակվում է Հայաստանից դուրս: Միայն Մոսկվա քաղաքում 1 միլիոնից ավելի հայ է ապրում», ասաց ազգագրագետը:

Մեր այն հարցին, թե ամենաշատ թվով հայեր ո՞ր երկրում կան՝ Ռուսաստանո՞ւմ, ազգագրագետն ասաց. «Այո, Ռուսաստանում է հայերի քանակը: Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով 3 միլիոնից անց է հայերի թիվը, մոտենում է 4 միլիոնի: Կարելի է ասել, որ այսօր հայերը Ռուսաստանում էթնիկ կազմով 3-րդ կամ 4-րդն են, ռուսներից ու թաթարներից, ուկրաինացիներից հետո», -ասաց Արտաշես Բոյաջյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեծ կորուստներ հայերը տվել են նաև երկրորդ աշխարհամարտում՝270 հազար միայն ՍՍՀՄ -ում,ՀՍՍՀ -ի բնակչության 1/6 մասը՝19ից 55 տարեկան հասակում,իսկ բելուռուսոմ զոհվել են բնակչության 1/3 մասը՝նորածնից մինչև 100 տարեկանը հաշված;Հիմա ով? է ավելի շատ զոհեր տվել,եթե մեր զոհերը վերարտադրողական տարիքի էին:600 հազար հայազգի զինվորներ կռվել են Ուկրաինայի ,Բելոռուսի,Լեհաստանի տարածքները 1/3-ով մեծացնելու համար:Հիմա նրանք չեն ընդունում Հաղթանակի խորհուդը,մենք ընդունում ենք…

  2. Hovakim says:

    Զարմանում եմ ձեր զրուցակցի անտեղյակության վրա:Չեմ ուզում ասել անգրագիտուջթյան:Որտեղի՞ց է սույն անձը վերցրել,որ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին բնակվել է 6,5-7 միլիոն հայ:այս ինչ զավեշտալի թվեր են:Կամ նրան ո՞վ է ասել,որ հիմա աշխարհում կա 20-25 միլիոն հայ:Ո՞վ է նրան ասել,որ հստակ հաշվարկ չկա:Ու դուք այս անգրագիտությունը մատուցու՞մ եք հանրությանը:ինչ մեղք են Գյումրեցիները:Այս ինչ զրուցակիցներ ունեք:նստել Կիկոսի մահն եք քննարկու:Եթե չլիներ այս……Եթե չլիներ այն…Հետո՞…..Բա որ երկրաշարժեր չլինեին,բա որ այդքան բարբարոսներ չհայտնվեին մեր ճանապարհի քանի հարյուր միլիոն հայ կլիներ աշխարհում հիմա՞:

    • Հովակիմ ես չգիտեմ ով եք դուք: Եթե այդքան տեղյակ եք, խնդրում եմ ասեք, որքան էր քրդերի թիվը Օսմանյան կայսրությունում և որքան է այն հիմա: Երկրորդ որքան է քրդերի թիվը աշխարհում 20-րդ դարի սկզբին և որքան է հիմա: Մասնագետների զգալի մասը նույ կարծիքին են որ հայերի և քրդերի թիվը 20-րդ դարի սկզբներին հավասար է եղել: Ես որ ասում եմ հայերի ներկայիս թիվն հաշվի եմ առնում նաև այս հանգամանքը: Լավ կլիներ քո մասնագիտությունը ներկայացնեիր: Ես 20 տարուց ավել զբաղվում եմ ներկայացվող խնդրով:

      • Լիովին համաձայն եմ, այստեղ կարելի է ավելացնել ստալինյան բռնաճնշումներից զոհերի թիվը, որը մինչև օրս հստակ ճշտված չէ: պատմությունը եթե-ր չի ընդունում համաձայն եմ, սակայն ես շեշտել եմ ժողովրդագրական կայուն զարգացման դեպքում արտահայտությունը:

    • Լիլիթ says:

      Հովակիմ, դուք ինքներդ ապացուցեցիք ձեր անգրագիտությունը՝ նման մեկնաբանություն թողնելով: Չեք փայլում ձեր գիտելիքների իմացությամբ և ձեր անհայտ ծագումով համարձակվում եք մասնագետին անհիմն դիտողություն անել և որակավորել:

  3. Hovakim says:

    Իսկ ձեզ ո՞վ է ասել,որ դուք պետք է քրդերի և հաերի թիվը համեմատության մեջ դնեք:Ցեղասպանությունից առաջ էլ,հետո էլ քրդերի թիվը արագ էր աճում,քան հայերինը և դա փաստ է:Ու դուք դա որպես մասնագետ պետք է շատ լավ գիտենայիք:Ո՞ր մասնագետներն են մտածում,որ աշխարհում կա 20-25 միլիոն հայ,այն դեպքում երբ հայտարարվում է 10 միլիոնի մասին:Դուք առաջինն եք:Նույն Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի թվի վերաբերյալ ևս տվեք համապատասխան սկզբնաղբյուրները:Հո՞ ասելով չէ:Շատ անտեղյակ և կողմնապահ մասնագետներ էլ ասում են,որ Օսմանյան կայսրությունում բնակվել է ընդամենը 500 հազար հայ:Շատերը 2,5-3 միլիոն հայի մասին են խոսում:Կան,որ չորս միլիոնի մասին է ասում:Բայց 7 միլիոնի մասին առաջին անգամ եմ իմանում ու ձեզանից:Կամ նույն Մոսկվայի բնակվող հայերի թվի մասին ձեր անհեթեթ տեղեկությունները:Ի՞նչ մեկ միլիոնի մասին եք ասում:

    • Armen sarenc says:

      Hovakim
      Սա Ձեզ համար:

      1982թ.ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում կար 12 միլիոն քրիստոնյա հայ(13միլիոն մահմեդական հայերը չհաշված),անհասկանալի է,ինչու ՞ է 2011թ.տվալներով հայերի քանակը իջել:Հայերը աճող ազգ են:Ըստ մոտավոր հաշվարկի աշխարհում կա 47 միլիոն հայ(կրոնը այստեղ գործ չունի,դա ձեզ է վերաբերվում կաշառակեր տերտերներ):Եթե նույնականացումը(անգլ.Identity) հաշվի առնվի,ապա աշխարհում հայերի քանակը կանցնի 150 միլիոնը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930