Լրահոս
Օրվա լրահոսը

Մնաց Շանթը

Մայիս 05,2015 10:08

Ինչպես եւ սպասվում էր, ապրիլի 24-ի միջոցառումներից հետո Հիմնադիր խորհրդարանի անդամներին ազատ արձակեցին: Կարելի է ասել, «իրավիճակի փոփոխության» հետեւանքով: Քանի որ, ըստ պաշտոնական վարկածի, նրանք իրենց անվանելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժում՝ պատրաստվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել ապրիլի 24-ին, իսկ այդ ամսաթիվն անցել է, հետեւաբար, ենթադրվում է, որ որեւէ այլ օր Հիմնադիր խորհրդարանը անկարգություններ չի անի:

Իրավապահները չբերեցին որեւէ ապացույց՝ հօգուտ «անկարգությունների նախապատրաստման» իրենց վարկածի: Իմանալով հայ քննիչների բնավորությունը՝ կարող եմ ենթադրել, որ նրանք դրան կպատասխանեն՝ «մենք պարտավոր չենք նման ապացույցներ բերել հասարակությանը, դատարանն այդ ապացույցները հիմնավոր համարեց, մնացածը նախաքննության գաղտնիք է»: Դե, այդ դեպքում իշխանությունը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ հասարակությունը մշտապես կասկածներ կունենա թե՛ քննիչների եւ թե՛ դատավորների հանդեպ:

Հիմնադիր խորհրդարանի անդամների հարցազրույցների եւ հայտարարությունների մակարդակով, համենայնդեպս, բռնությունների եւ անկարգությունների կոչեր չեն եղել: Եղել է սովորական ընդդիմադիր հռետորաբանություն՝ «ռեժիմը» կամ, հայերեն ասած՝ «վարչակարգը» տապալելու եւ «ապստամբելու իրավունքի» մասին, որը հնչում է առնվազն 1992 թվականից: Իշխանությունն, ըստ իր հայեցողության, երբեմն այդ հռետորաբանության մեջ գտնում է քրեական հետապնդման հիմք, երբեմն էլ չի գտնում: Անձամբ ես, որքան էլ անիմաստ համարեմ 23 տարի կրկնվող այդ կոչերը, որեւէ «կրիմինալ» դրանց մեջ չեմ տեսնում:

Ըստ երեւույթին, իշխանությունների տրամաբանությունը հետեւյալն է. քանի որ Հիմնադիր խորհրդարանը ինչ-որ բան էր նախաձեռնում ապրիլի 24-ին, երբ փողոցներում հազարավոր մարդիկ կային եւ բազմաթիվ արտասահմանցի հյուրեր, ապա արժեր, համենայնդեպս, ապահովագրվել եւ այդ մարդկանց տվյալ ժամանակահատվածում մեկուսացնել: Թե որքանով է այդ տրամաբանությունն առնչվում օրենքի ոգու եւ տառի հետ՝ դատեք ինքներդ:
Նույնքան վիճելի էր Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին երկար ժամկետներով ազատազրկելը: Ինձ թվում է՝ պետք էր նրանց 50.000-ական դրամով տուգանել խուլիգանության համար եւ ազատ արձակել: Իզուր տեղը չարժեր իրավիճակը «ծանրաբեռնել»: Դատարանի սխալ որոշումները համաներումներով շտկելն, իհարկե, նորմալ ճանապարհ չէ: Բայց անհամաչափ պատժով մարդկանց բանտերում պահելն ավելի վատ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Թվում է, թե կատարելագործել եք կայքը…
    Բայց, եթե մեկնաբանությունները բացելու համար մի կլիկ ավել է պետք անել, քան հոդվածը բացելու համար՝ դա նշանակում է ստորադասել մեկնաբանությունները (հոդվածը և մեկնաբանությունները՝ նույն մակարդակի վրա չեն) դժվարեցնել ինֆորմացիայի ստացումը … (գործողթյունը նշանակում է՝ ինձ մի մեկնաբանեք և մի քննադատեք)…
    Աս այն է, ինչ գնահատվում է, որպես խոսքի ազատության սահմանափակում… (չկարողացաք չսահմանափակել, թեկուզ և ուղղակի արգելք չեք դրել, բայց հետևանքները չեն ուշանա…)։

  2. Հրանտ Պապիկյան says:

    Եկեք մի բան հասկանանք՝ Եթե Շանթին էլ ՛՛կանխարգելիչ՛՛ կալանեին, մինչև այդ խուլիգանական ակցիան, մի քանի օր պահեին, դա իհարկե նույնպես շատ չէր ՛՛ առնչվի օրենքի ոգու եւ տառի հետ՛՛, բայց այդ մարդիկ հիմա տանը կլինեին…
    երբեմն ամեն ինչ օրենքով անելը ավելորդ բարդություններ է ստեղծում երկու կողմի համար էլ: Կարծում եմ Ժիրիկենց այս տարբերակը լավ էլ ձեռնատու էր: Ստիպված էին լինելու ինչ որ քայլեր անել, համ ձախողվելու էին, համ էլ հավանաբար կոնկրետ քրեական հոդվածներ էին ՛՛վաստակելու՛՛….
    իսկ հիմա մի քիչ կհոխորտան, իբր տեսա՞ք ոնց վախեցան մեզանից, ֆլան-ֆստան, կսառի կգնա: Միևնույն է, ես կարծում եմ, որ ապրիլի 24-ը անցնելուց հետո այդ շարժման ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ էլ կվերջանա, և միգուցե սույն Քաջ-Նազարները իրենք էլ հասկանան, որ իրականում իրենց վրա խաղադրույք արվել էր ՈՉ այն պատճառով, որ Ժիրոն մի նոր ՉԵԳԵՎԱՌԱ է, այլ պարզապես ուրիշի խաղի մեջ միանվագ գործիք էին լոկ դառնալու…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031