Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացնելու են ստուգումներ 15 հիմնադրամում, 10 հասարակական կազմակերպությունում և 10 կուսակցությունում

Մայիս 08,2015 15:09
stugumner

Այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում:

ՀՀ արդարադատության նախարարի 2014թ. նոյեմբերի 24-ի հրամանով հաստատված ստուգումների պլանային ծրագրի համաձայն՝ 2015 թվականին նախատեսվում է իրականացնել ստուգումներ 15 հիմնադրամում, 10 հասարակական կազմակերպությունում և 10 կուսակցությունում:

Այս տարվա փետրվարից Տեսչության աշխատակիցներն արդեն ստուգումներ են իրականացրել «Պատմոս-Արարատ» բարեգործական, «Ներդրումների պաշտպանության» և «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամներում:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ, որոնց հիմքով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կազմվել են համապատասխան ակտեր, ինչի հիման վրա նշանակվել են վարչական տույժեր՝ «նախազգուշացումներ» և սահմանվել են ժամկետներ հայտնաբերված խախտումները շտկելու համար:  Հատկանշական է, որ ստուգման ենթարկված բոլոր սուբյեկտները ակտերի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել և պատրաստակամություն են հայտնել սահմանված ժամկետում շտկել հայտնաբերված խախտումները:

Հիմնադրամներից մեկի ստուգման արդյունքում հայտնաբերվել են նաև ՀՀ իրավական ակտերի պահանջների խախտման հատկանիշներ, որոնց քննության իրականացումը դուրս է Տեսչության իրավասության շրջանակից: Այս կապակցությամբ, չնայած հիմնադրամի կողմից ներկայացված առարկություններին, համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչություն:

Տեսչության կողմից կազմված ակտերի հիման վրա Վարչական տույժի ենթարկված հիմնադրամներից «Պատմոս–Արարատ» բարեգործական հիմնադրամն արդեն իսկ կատարել է վարչական տույժ նշանակելու մասին որոշման պահանջը, իսկ «Ներդրումների պաշտպանության» և «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամները դեռ չեն կատարել վարչական մարմնի պահանջը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2015 թվականին ստուգման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը հրապարակվել էր ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031