Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեր քաղաքական ուժերը չեն սիրում սոցիալական խնդիրների համար պայքարել. «Ժողովուրդ»

Մայիս 15,2015 11:20

Ազատության հրապարակում հավաքված մի խումբ ակտիվիստներ երեկ իրենց բողոքի ձայնն էին փորձում հասցնել իշխանություններին՝ էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացման կապակցությամբ։ Ակտիվիստների խումբը, ցավոք, մեծ չէր, եւ դրանում բացակայում էին հանրությանը հայտնի քաղաքական դեմքերը։ Մի իրողություն, որը պիտի որ տարօրինակ համարվեր պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որի իշխանությունները տարին մեկ, անհեթեթ հիմնավորումներով, երեսուն տոկոսով բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագինը։

Հայաստանում, սակայն, դա տարօրինակ չի դիտվում, քանզի մեր քաղաքական ուժերը, չգիտես ինչու, չեն սիրում սոցիալական խնդիրների համար պայքարել։ Ո՛չ էլեներգիայի անցած տարվա թանկացումների ժամանակ, ո՛չ կուտակային կենսաթոշակային համակարգի, ոչ էլ դրանից առաջ մայրաքաղաքի տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարում քաղաքական ուժերն ու գործիչները տեսանելի դերակատարություն չունեցան։ Բոլոր այս դեպքերում հանրությունն ինքնակազմակերպվեց եւ տարավ իր համակարգված պայքարը։

Ընդ որում, կոնկրետ տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարում հաջողություն գրանցվեց հենց այն պատճառով, որ այդ շարժումը ապաքաղաքականացված էր։ Իսկ, ահա, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարն, ի վերջո, չհասավ իր նպատակին, քանի որ ինչ-որ մի փուլից սկսած՝ այն քաղաքականացվեց եւ ծառայեցվեց այս կամ այն ուժի շահերին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031