Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կարծում եմ՝ «Ալյանսը» կլինի համագործակցային ուժ»

Մայիս 16,2015 16:47

«Այստեղ ստեղծվեց մի կուսակցություն, որը բարեփոխումների խնդիրը ուշադրություն կենտրոնում է պահելու»,- մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա համարում է, որ ընդդիմադիր դաշտը, անսահմանափակ թվով կուսակցություններ եւ գործիչներ կարող է ներառել. «Կարծում եմ՝ կուսակցության համագումարին այսքան մարդկանց ներկայությունը ազդակ է, որ կուսակցությունը կարող է լավ մեկնարկ ունենալ: Կուսակցությունը, կարծում եմ, կլինի համագործակցային ուժ, հնարավոր կլինի համագործակցել տարբեր խնդիրների հետ կապված: Ես ինքս իշխանափոխության կողմնակից եմ, համոզմունք ունեմ, որ նմանատիպ խնդիրների լուծման համար համագործակցությունը հնարավոր կլինի»:

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ ինքը «Ժառանգություն» կուսակցության անունից չի խոսում. Կուսակցությունն այդ հարցը չի քննարկել: Նա նաեւ չբացառեց, որ կուսակցությունը կարող է համագործակցել «Ալյանսի» հետ, քանի որ «Ժառանգությունը» համագործակցային քաղաքական ուժ է. «Մեկ անգամ չէ, որ եղել է այդ համագործակցումը: Ցանկացած պարագայում ընդդիմադիր դաշտը շատ ակտիվ վիճակում չի գտնվում, վերագնահատումների փուլում է, ամեն տեսակի զարգացումներ հնարավոր են, տեսնում ենք՝ երկրում ոչ մի խնդիր չի լուծվում, դրանք քանի գնում շարունակվում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031