Լրահոս
Օրվա լրահոսը

Բոսթոնում կհեռացվեն Հայոց ցեղասպանությունը հերքող նախաձեռնության գովազդային վահանակները. armeniangenocide100.org

Մայիս 18,2015 11:40

Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Բոսթոնում և ԱՄՆ այլ քաղաքներում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական նախաձեռնության գովազդային պաստառներ: Boston Magazine պարբերականը հայտնում է, որ վահանակները բողոքի ալիք են առաջացրել, ինչից հետո դրանք տեղադրող Outfront Media ընկերությունը գովազդը հեռացնելու որոշում է կայացրել:

Կազմակերպության մամուլի խոսնակ Կարլի Զիփը հայտարարել է, որ գովազդը կհեռացվի շաբաթ նաև այլ քաղաքներից:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլին The Boston Globe-ը խմբագրականով կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը տպագիր ձևաչափով հրապարակվել էր ապրիլի 24-ին: Սակայն Globe-ի խմբագրականից մի քանի էջից հետո հայտնվել էր Ցեղասպանությունը ժխտող կայքի գովազդ: The Globe-ը միակը չէր, որն առերեսվել էր նման երկընտրանքին: Այսպես, The New York Times-ը մերժել էր Հայոց ցեղասպանությունը հերքող մի գովազդ:

«Մենք ընդունում ենք միայն այնպիսի գովազդ, որը համապատասխանում է մեր կողմից ընդունված չափանիշներին», – Boston Magazine-ին ուղղված էլեկտրոնային նամակում գրել է The New York Times-ի կորպորատիվ հաղորդակցությունների տնօրեն Լինդա Զեբիանը:

Մեկ այլ պարբերականի՝ The Times-ի գովազդային քաղաքականությունը հատուկ հղում է անում Հայոց ցեղասպանությանը:  «Մենք չենք ընդունում գովազդ, որը հերքում է մարդկային ողբերգությունները: Այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Համաշխարհային առևտրի կենտրոնների ռմբակոծությունը, Հոլոքոսթը, ստրկությունն ԱՄՆ-ում, Հայոց ցեղասպանությունը կամ Իռլանդական սովը, չեն կարող հերքվել կամ աղավաղվել գովազդի միջոցով», ասված է թերթի գովազդային քաղաքականության նկարագրության մեջ:

armeniangenocide100.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031