Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Մայիս 20,2015 16:55

Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների:

Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերում են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները`  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցում էր նաև հունվարի 29-ին  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը, ով պաշտպանության նախարարի մոտ էր եկել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին անձամբ նախարարից արժանահավատ տեղեկություններ ստանալու նպատակով: Ընդունելության ավարտին ներկայացնելով հանդիպման արդյունքները` Արկադի Բարսեղյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանության նախարարի հետևողականության շնորհիվ որդու սպանության հետ առնչություն ունեցող  որևէ մեկն անպատիժ չի մնալու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031