Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Դանիել Վարուժանի անվան N 89 դպրոցում մասնակցեց վերջին զանգի արարողությանը

Մայիս 22,2015 17:01

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  Երևանի Դանիել Վարուժանի անվան N 89 դպրոցում մասնակցեց վերջին զանգի արարողությանը:

Նախարարը ջերմորեն շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց    դպրոցի շրջանավարտներին, ուսուցիչներին և տնօրինությանը: Նա մասնավորապես ասաց. «Դպրոցը և ուսուցիչն են դնում այն հիմքը, որի վրա հասակ են առնում մեր ապագա գիտնականները, բժիշկները, արվեստագետները, տնտեսագետները և մնացած մասնագետները»: Նախարար Հրանուշ Հակոբյանը  բարձր գնահատեց Դանիել Վարուժանի անվան դպրոցի մանկավարժներին, որոնց ջանքերը ակնահատ են  նման գեղեցիկ ցերեկույթի ընթացքում աշակերտների պատրաստվածության մակարդակից:

Դիմելով շրջանավարտներին նախարարն ասաց.  «Մեր ազգը հզոր է, հավերժ է քանի որ ձեզ նման երիտասարդներ ունի: 21-րդ դարը գիտելիքի դար է և դուք պետք է ունենաք բարձր գիտելիքներ, որպեսզի կարողանաք ճանապարհ անցնել, ուժեղ  և մրցունակ լինել: Ես հավատում եմ, որ վաղը ձեզանից շատերը կդառնան մեր գիտության, մշակույթի,  տնտեսական ոլորտի հայտնի գործիչներ: Տարեք ձեզ հետ ձեր դպրոցի, Դանիել Վարուժանի պոեզիայի լույսը և թող այն միշտ ուղեկից լինի ձեզ՝ ձեր ամբողջ կյանքում»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031