Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, որ Ցեղասպանության վերաբերյալ ուղերձը հակառակ ազդեցությունը գործեց. «Հայկական ժամանակ»

Մայիս 26,2015 11:20

Այս տարի առաջին դեպքն էր, որ կիսաեզրափակիչ փուլը հաղթահարելուց հետո Հայաստանը հայտնվեց հետնապահների շարքում։ Ու որքան էլ «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչները շարունակ ապավինում են սփյուռքին եւ նրանց գործելաոճից հաճախ տպավորություն է ստեղծվում, թե համոզված են, որ միայն սփյուռքի քվեների շնորհիվ ամրագրել ենք բավական բարձր հորիզոնականներ, այս տարին գալիս է վկայելու, որ դա այդքան էլ այդպես չէ ու լավ արդյունքներ ապահովելու հարցում սփյուռքի դերը գերագնահատվում է։ Համենայնդեպս՝ «Եվրատեսիլ–2015»-ից առաջ զանգվածային ներգաղթ կարծես թե տեղի չի ունեցել։ Դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ սփյուռքը չի եղել պակաս ակտիվ, քան նախորդ տարիներին։

Եվ ուրեմն՝ ո՞րն է 16-րդ հորիզոնականում հանգրվանելու պատճառը։ Գուցե այն, որ երգի այս մրցույթի լսարանն առավել գնահատում է նորությունը, թարմությունն ու ինքնատիպությունը եւ ո՞չ հարյուրամյա վաղեմության թեման, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, եւ գուցե դրանով պետք չէ՞ր ծանրացնել մեր մասնակցությունը։ Կամ հնարավո՞ր է, որ Ցեղասպանության վերաբերյալ ուղերձը հակառակ ազդեցությունը գործեց։

ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանից երեկ հետաքրքրվեցինք, թե «Եվրատեսիլում» Հայաստանի այս տարվա արդյունքը, ըստ իրեն, քաղաքական պատճառներ ունե՞ր։ «Քաղաքական պատճառ բացարձակապես չեմ տեսնում, որովհետեւ վստահ եմ, որ եվրոպացի հեռուստադիտողները հաստատ խորը չեն ընկալել երգը ինչի մասին է, ուղղակի երգեր են լսել։ Նույնը նաեւ ժյուրին, գնահատել են երգի որակը, կատարումը, ներկայացումը, եւ հիմնական մասը չի խորացել, թե ինչ է այն խորհրդանշում»,- պատասխանեց նա։

Այդուհանդերձ՝ պատգամավորը չի համարում, որ անիմաստ ու անտեղի էր Ցեղասպանությանը վերաբերող մեսիջը շեշտադրել։ «Հետին թվով կարելի է տարբեր դատողություններ անել, երբ որ արդյունքը կա, բայց կարծում եմ՝ անիմաստ չէր, եւ «Եվրատեսիլը» այն մրցույթն է, որտեղ պարտադիր չէ բոլորը միշտ հաղթեն, բոլորը միշտ բարձր տեղեր զբաղեցնեն։ Ուղղակի հետաքրքիր շոու է, որին մենք մասնակցում ենք։ Այս տարի այսպես ստացվեց, մյուս տարի ավելի պատասխանատու կազմակերպիչները ուրիշ բան թող մտածեն»,- հավելեց Լեւոն Մարտիրոսյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031