Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խուրշուդյան. «Միայն կառավարությամբ չի որոշումների ընդունումը». «168 ժամ»

Մայիս 26,2015 11:50

Հատված Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հարցազրույցից:

– Տեսակետ կա, որ գործող վարչապետը կամ կառավարության որոշ անդամներ պետք է փոխվեն։ Դուք փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դեռ պետք է սպասել, տեսնել, թե ինչ կանեն։

– Եթե զուտ մարդ են փոխում, համակարգը մնում է նույնը, ի՞նչ օգուտ դրանից։ Այսինքն՝ նույնիսկ փոխելը ձև ունի, եթե փոխում են՝ քաղաքական պատասխանատվություն կրելով, այսինքն, որ քաղաքական պատիժ է կրում, այսպես ասած, նշանակում է՝ ապագայում քաղաքական գործընթացներից ինչ-որ մի գործիչ դուրս է մնում, դա կհասկանայիք, բայց Հայաստանի անցյալը ցույց է տալիս, որ նման բան երբեք չի լինում, հաճախ փոփոխությունների արդյունքում պաշտոնների վերադասավորում է լինում։ Այդ փոփոխությունն ընդամենը դառնում է հոգեբանական մեղմում։ Մինչդեռ՝ համակարգը պետք է փոխվի։ Դա շատ քաղաքական խնդիր է Հայաստանում։

Միայն կառավարությամբ չի որոշումների ընդունումը, ինչպես գիտենք՝  Սահմանադրությունը  լիարժեք պետք է աշխատի, դատական համակարգը պետք է լիարժեք հակակշռի կառավարությանը, որպեսզի մենք ունենանք ավելի բալանսավորված ապագա։ Ազգային ժողովը պետք է հակակշռի կառավարությանը, բայց դա էլ մենք չենք տեսնում, այստեղ միայն ընդդիմադիր դաշտն է այդ գործառույթը կատարում, և մենք ունենում ենք կառավարման մի մոդել, որը ձգտում է նմանվել Սովետական Միության ժամանակվա մոդելին, երբ կուսակցությունն էր կառավարում երկիրը, ոչ թե՝ ըստ Սահմանադրության՝ երկիրը կառավարում էին համապատասխան կառույցները և ինստիտուտները։ Այս հարցը պետք է մտնի օրակարգ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031