Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերը  նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն

Մայիս 27,2015 13:48

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ,  որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական  խաղերի ընթացքում: Հանդիպմանը  մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար  Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները:

Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը գնահատելի և շնորհակալ գործ է:  Ի. Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ  և օդանավակայանում ու  խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում:  Կամավորներն   կաշխատեն   նաև խաղերի  բացման տոնակատարության ժամանակ : Նրանք մասնակից քաղաքների անվանումները  կրող ցուցանակներով   կառաջնորդեն  շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին:

Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագույն դրսևորումներից  են, և  միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն :

Մամլո հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031